Սերբիան Չավեսին հետմահու պարգևատրել է շքանշանով
Աշխարհ
Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը չորեքշաբթի օրը հրաման է ստորագրել, որով Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին հետմահու պարգևատրել է Սերբիայի հանրապետության պաշտոնական շքանշանով:
Ինչպես նշել են նախագահի մամլո ծառայությունում, Չավեսը պարգևատրվել է «Սերբիայի և Վենեսուելայի միջև խաղաղասիրական համագործակցության և եղբայրական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում իր ունեցած մեծ ներդրոմների համար»: Բելգրադը Չավեսի հուղարկավորության ժամանակ կներկայացնի հատուկ բանագնաց Օլիվեր Անտիչը. գրում է ИТАР-ТАСС-ը:
Սերբիայի վարչապետ Իվիցա Դաչիչը ցավակցական նամակ է հղել Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոյին:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան