Իրանը համազգային սուգ է հայտարարել Չավեսի մահվան կապակցությամբ
Իրան
Իրանի կառավարությունը մարտի 7-ը հայտարարել է համազգային սգո օր Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մահվան կապակցությամբ. հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Իրանի նախագահն իր հերթին ցավակցական հեռագիր է հղել Վենեսուելայի ժողովրդին և բնութագրել Չավեսին որպես մարդ, ով իր կյանքը տվեց հանուն Վենեսուելայի ժողովրդի՝ պաշտպանելով հեղափոխական արժեքները:
Ահմադինեժադը նշել է, որ Իրանը Վենեսուելայի միջոցով ամրապնդեց իր կապերը Լատինական Ամերիկայի երկրների հետ՝ դրանով իսկ ապացուցելով իր անկախությունն ԱՄՆ-ից:
Նշվում է, որ, հնարավոր է, նախագահ Մահմուդ Ահմադինեժադը վաղը կմասնակցի Չավեսի հուղարկավորման արարողությանը:
Նշենք, որ իր իշխանության տարիներին Չավեսը 13 անգամ այցելել է Իրան:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ