Հարավային Օսիայում ծեծել են Ցխինվալիի քաղաքապետին
Աշխարհ
Ցխինվալիում օրերս ծեծի է ենթարկվել քաղաքապետի պաշտոնակատար Վադիմ Գաբարևը: «Эхо Кавказа»-ի տեղեկությունների համաձայն՝ ականատեսները պատմել են, որ քաղաքապետին ծեծի է ենթարկել ՆԳՆ-ի Ցխինվալիի ղեկավար Ախսար Լավոևը:
Միջադեպը տեղի էր ունեցել մարտի 5-ին: Կոնֆլիկտի պատճառ էր հանդիսացել շինարարական ընկերությունների աշխատանքը Ցխինվալիում: ՆԳ նախարար Լավոևը մի քանի զինված անձանց ուղեկցությամբ եկել է քաղաքապետի տուն և պահանջել նրանից, որպեսզի վերջինս չխառնվի շինարարական կազմակերպությունների աշխատանքներին: «Դու, ի՞նչ է, չգիտես, որ նրանք մեր մարդիկ են, ինչո՞ւ ես նրանց խանգարում։ Իշխանությունը հիմա մերն է, այնպես որ ազատի՛ր պաշտոնը»,-մեջբերում է աղբյուրը Լավոևի խոսքերը:
Ինքը քաղաքապետ Գաբարևն այդ տեղեկությունը հաստատել է և նշել, որ ինքն արդեն դիմել է նախագահ Լեոնիդ Տիբիլովին:
ՆԳ նախարարը վստահեցնում է, թե կռիվ չի եղել, այլ «տղամարդավարի խոսակցություն է ընթացել ընդամենը»:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)