Ողբերգական մահով մահացել է դերասան Անդրեյ Պանինը
Գիտություն և Մշակույթ
Դերասան Անդրեյ Պանինը, ով հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են՝ «Վարորդ Վերայի համար», «Հարսանիք», «Սրիկաները», գլխին ստացած վնասվածքից մահացած է հայտնաբերվել Մոսկվայի իր բնակարանում. գրում է Риа Новости-ն:
Գործակալության իրավապահ մարմիններում գտնվող աղբյուրը նշում է, որ դերասանի մերձավորները 4 օր էր, ինչ չէին կարողանում կապ հաստատել նրա հետ, իսկ հինգշաբթի օրը Պանինի ծանոթներից մեկը եկել է նրա տուն և հայտնաբերել վերջինիս դիակը:
Նախնական տվյալների համաձայն՝ Պանինի բնակարանում գողության հետքեր չկան:
Պանինը ծնվել էր 1962թ. մայիսի 28-ին Նովոսիբիրսկում: Նա իր ողջ կյանքի ընթացքում խաղացել է 60 դեր, որոնցից ամենահայտնիներից է «Բրիգադա» սերիալում նրա կերտած կերպարը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)