Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Սերժ Սարգսյանը կբավարարի՞ Պուտինի պահանջները

Վերլուծական

Մարտի 12. հենց այս օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Մոսկվա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար: Այս օրվա գալուն, և ընդանրապես, օրվա ընթացքին սպասում են բոլորը, բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում՝ նաև ԲՀԿ-ն, որն իր հերթական նիստը հասկանալի շարժառիթով նշանակել է մարտի 12-ից հետո, և «Ժառանգություն»-ը՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, ով իր մարզային այցելությունները ծառայեցնում է այդ օրվա բարի լուրի ակնկալիքի սպասումին:

Հորով-մորով արած նախագահական ընտրություններին ներկա, ինչպես հաճախ ասում են, քյաբաբ ուտող դիտորդներն իրենց տված գնահատականներով նախ խրախուսեցին, ապա մեծացրին առանց այդ էլ եղած ճնշումը Սերժ Սարգսյանի վրա. սա յուրատեսակ մեսիջ էր թե՛ ռուսական կողմից և թե՛ Արևմուտքից: Առաջինով փորձ էր արվում սիրաշահել Սերժ Սարգսյանին ճիշտ ընտրություն կատարելու համար, իսկ երկրորդով արդեն կողմերն ակնարկում են այն լրջության մասին, որի հետևանքները կարող են ավերիչ լինել ՀՀ-ի ու իշխանությունների համար: Այսինքն՝ իշխանությունները, ի դեմս Սերժ Սարգսյանի, պետք է վերջնական որոշում կայացնեն` կամ Հայաստանը մտնում է «Մաքսային միություն», որից հետո՝ «Եվրասիական միություն», կամ շարունակում է վերջին տարիներին բռնած Եվրաինտեգրման ուղին, որն, իհարկե, արդեն իսկ առաջացրել է ՌԴ խռոնիկ զայրույթն այս հարցում:

Այսպես, ռուսական կողմից չի դադարում տարբեր ձևաչափերի հասկացնողական հանդիպումների իրականացումը Հայաստանում, որի վառ ապացույցներից մեկը վարչապետ Տիգրան Սարգսյանի և Մեդվեդևի հանդիպումը պետք է լիներ, փոխարեն որի ՌԴ-ն, հոգնելով խնդրի ձգձգումից, ձևակերպեց հարցերի լուծման Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպման ենթատեքստային տարբերակը, որը վերջնականապես կլուծի բոլոր հարցերը՝ կամ էս կողմ, կամ էն կողմ: Բայց նախ՝ Հայաստանի համար ի՞նչ կա էս կողմում։ «Մաքսային միություն». առաջին հայացքից ի՞նչ կա որ, կմտնենք, սաղ լավ կլինի, սակայն իրականում «Մաքսային միություն» մտնելով՝ Հայաստանը կկորցնի իր տնտեսական ինքնիշխանությունը, ինչը և բացեիբաց ասում է ՌԴ-ն: Հետևանքային պրոցեսներ, քաղաքական ինքնիշխանության կորուստ, չնայած, անկախ ամեն ինչից, դե յուրե այդպես է, բայց այս իրավիճակում ինչ-որ առումով Հայաստանը գտնվում է շահեկան վիճակում՝ արևումտքի հետ տարվելիք սիրախաղերով հանդերձ, որոնց միջոցով իշխանությունները միլիարդավոր դոլարների վարկեր են վերցնում, «Մաքսային միություն» մուտքից հետո այլևս հենց «Մաքսային միությունն» է որոշողը տարբեր երկրների հետ համագործակցության ձևաչափը: Սրա փոխարեն ՌԴ-ն կառաջարկի էժան գազ, որն այսօր դարձել է Սերժ Սարգսյանի աքիլեսյան գարշապարը, և գնի բարձրացման դեպքում իշխանությունները վերջապես ինքնաբացարկ կներկայացնեն տնտեսության փլուզման հետևանքով:

Իսկ մյուս կողմը մեզ համար միֆական արևմուտքն է, որն արդեն հոգնել է ՀՀ նկատմամբ ծնողական վերաբերմունքից և պահանջում է իր իրավունքների ճանաչում: Այսօր ՀՀ-ն միլիարդավոր դոլարների պարտքերով է կապված նույն արևմուտքի հետ, որը, ինչպես պարզվեց, այսուհետև վերահսկողություն կիրականացնի ՀՀ տնտեսոլորտի յուրաքանչյուր օրինագծի ընդունման հարցում, մասնավորապես՝ դրանով կզբաղվեն մի քանի միջազգային կառույցների ներկայացուցիչներ, որոնց մեր պետության պարտքերը հասնում են միլիարդների: Այսպիսով՝ պարզվեց, որ արևմուտքն է որոշել ու որոշելու մեր տնտեսության հետ կապված հարցերը: Ստացվում է, որ, ըստ էության, արդյունքի տեսանկյունից ոչ մի փոփոխություն, նորից տնտեսական ինքնիշխանության կորուստ:

Այսպիսով՝ գալող տարիների ընթացքում կամ արևմուտքն է բարելավում իր վիճակը ՀՀ-ին տրվող վարկերի միջոցով մուծելով ՌԴ գազի՝ արդեն այդ դեպքում բարձրացած գինը, կամ «Մաքսային միությունն» է որոշում արևումտքի հետ համագործակցության ձևաչափերը և ՌԴ-ն գազի բավականին մատչելի տարբերակ է առաջարկում մեզ:

Ու Սերժ Սարգսյանը մարտի 12-ին, անկախ իր ցանկություններից, պարտավոր է վերջնական պատասխան տալ Վլադիմիր Պուտինին. կամ, կամ, կամ մինչև ապրիլ ժամանակ խնդրել Վլադիմիր Պուտինի՝ լավ տրամադրություն ունենալու դեպքում, որը, ըստ էության, էական փոփոխություն իրավիճակային առումով չի մտցնի պատասխանում: Իսկ ահա ապրիլից վերջապես կսկսվի նոր Էռա՝ վերջապես կողմորոշված վարչապետի ընտրություն, համապատասխան կառավարություն, հակառակ դեպքում՝ Հայաստանի համար այլևս կվերջանա մանյովրի քաղաքականությունը, և կսկսվի դաժան իրականությունը:

Գևորգ Ավետիսյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված