Վարդան Ղուկասյանն իրենից խնդիր չի ներկայացնում Շիրակի մարզպետի համար
Հայաստան
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իրենից խնդիր չի ներկայացնում Շիրակի նորանշանակ մարզպետ նշանակված ԱԱԾ պետի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանի համար: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Ցոլակյանը:
«Ես չգիտեմ, թե ով ոնց է իրեն զգում: Իմ համար նորմալ է, երբ մարդիկ իրար հավասար են, ես ոչ ոքի հետ կապված խնդիր չունեմ: Ճիշտ պահվածքի դեպքում բոլորն իրար հավասար են»,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը:
Վերջինս նշեց նաև որ չի պատրաստվում դառնալ կուսակցական:
Ժողովրդի հետ աշխատելու գայթակղությունն է հիմք հանդիսացել Ֆելիքս Ցոլակյանի համար, որ ԱԱԾ-ում թողնի իր աշխատանքը և զբաղեցնի մարզպետի պաշտոնը: Ավելին՝ նա արդեն զրուցել է նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանի հետ. այդտեղ նույնպես խնդիրներ չկան:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին