Ղազախստանի նախագահ Նազարբաևը կանանց մայրության արվեստ կսովորեցնի
Աշխարհ
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է հանրապետության կանանց մայրության դասընթացներ անցնել: Ինչպես գրում է Tengrinews.kz-ը, այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահը կանանց միջազգային օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձի ժամանակ:
«Մենք ասում ենք, թե մայր լինելը դժվար մասնագիտություն է: Սակայն ոչ ոք մայր լինելու արվեստը չի սովորեցնում կանանց: Հավանաբար, մենք արդեն կարգավորել ենք տնտեսությունը, և ժամանակն է անցնել դրան: Առհասարակ ընտանեկան կյանքը երիտասարդ աղջկա և տղայի համար նոր կյանքի սկիզբ է, դա շատ բարդ ժամանակաշրջան է»,-ասել է նախագահը:
Եզրափակելով իր ելույթը՝ Նազարբաևն անդրադարձել է կանացի գեղեցկությանը՝ պատմելով դիպված այն մասին, թե ինչպես մի անգամ գերմանացի մի դերասանուհի հարցրել է Գերմանիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկին, թե որ կինն է, ըստ նրա, ամենագեղեցիկը, հույս ունենալով, որ կանցլերը կմատնանշի իրեն, սակայն Բիսմարկը պատասխանել է, թե գեղեցիկ է այն կինը, ով ամենաշատ զավակներն է լույս աշխարհ բերել:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)