Վատիկանում դեսպանություն կստեղծվի
Արտաքին Քաղաքական
Այսօրվա նիստի ընթացքում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Սուրբ Աթոռում (Վատիկան) ՀՀ դեսպանություն ստեղծելու՝ ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ.։ 1988 թ. երկրաշարժից հետո Սուրբ Աթոռը Հայաստանին է նվիրել Աշոցքի շրջանում կառուցված «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցը։ Սուրբ Աթոռը 2000 թ. ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Դեսպանության հիմնումն առավել համակարգված և ուղղորդված կդարձնի կողմերի աշխատանքը։ Նիստում հավանություն է ստացել նաև Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ դեսպանություն ստեղծելու՝ ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը։ Այս երկիրը տարածաշրջանի կարևոր դերակատարություն ունեցող երկրներից է, որը եռանդուն մասնակցություն է ցուցաբերում ԱՍԵԱՆ-ին և Չմիացած երկրների շարժմանը։
Հիշեցնենք նաև, որ մամուլում լուրեր էր շրջանառվում, որ Վատիկանում Արտակարգ և լիազոր դեսպան կարող է նշանակվի ՀՀ նախագահՍերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում