Զիմբաբվեում առյուծը հարձակվել է թփուտներում մերկացած սիրահար զույգի վրա
Աշխարհ
Զիմբաբվեում առյուծը հարձակվել է երիտասարդ զույգի վրա այն պահին, երբ նրանք ռոմանտիկ ժամադրության ընթացքում առանձնացել էին թփուտներում: Աղջիկը մահացել է, իսկ երիտասարդին հաջողվել է փրկվել. գրում է My Zimbabve-ն:
Առյուծի հարձակման պահին աղջիկը հայտնվել է գազանի թաթերում, իսկ երիտասարդ տղան փախել է և փրկվել: Հասնելով մոտակա մայրուղուն՝ նա մեքենա է նստել և դիմել ոստիկանություն: Ընդ որում, նրան շատ դժվար է եղել ոստիկանություն հասնել և բացատրել հարցի էությունը, քանի որ տղան միանգամայն մերկ էր չհաջողված ժամադրությունից հետո, և անցորդներն ու ոստիկանությունը նրան խելագարի տեղ են դրել:
Մի քանի օր առաջ Զիմբաբվեի Կարիբա քաղաքում առյուծը հարձակվել էր և սպանել գիշերային ակումբից տուն վերադարձող տղամարդուն: Ոստիկանությունը կարծում է, որ դա նույն առյուծն է եղել:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)