Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց կին պատգամավորներին
Հասարակություն
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 8-ի՝ Կանանց տոնի կապակցությամբ շնորհավորեց խորհրդարանի կին գործընկերներին: Ազգային ժողովի նախագահը արժեւորեց հայ կնոջ դերը հայ ընտանիքի ամրության, մեր ժողովրդի ձեռքբերումների ու ազգապահպանման գործում: Պարոն Աբրահամյանը գարնանային գեղեցիկ տոնի առիթով մաղթեց նրանց առողջություն, սեր, երջանկություն, ընտանեկան ջերմություն, հաջողություններ եւ լավատեսություն: Նա նշեց, որ խորհրդարանում նրանք կարողանում են ոչ միայն ապահովել բազմակարծության մթնոլորտ, այլեւ նպաստել, որ քննարկումներն անցնեն առավելագույն պարկեշտության, հանդուրժողականության սահմաններում: «Թող սերը, բարությունը եւ հավատարմությունը մշտապես գեղեցկացնեն ձեր առօրյա կյանքը», - նշեց Հովիկ Աբրահամյանը:
Կին պատգամավորները շնորհակալություն հայտնեցին Ազգային ժողովի նախագահին՝ ուշադրության, ջերմ խոսքերի ու շնորհավորանքների համար:
Վերջում Ազգային ժողովի նախագահը ծաղկեփնջեր նվիրեց կանանց:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը