10 փաստ Ռոլանդ Գասպարյանի մասին
Հասարակություն
Մեր շոու-բիզնեսի ամենաէքստրաօրդինար կատարողներից է «Ռեինկարնացիա» խմբի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանը: Ռոլանդի մասին 10 փաստ «հավաքագրելն» այնքան էլ հեշտ չէ, հատկապես երբ նրա տարբեր ժամանակահատվածների հարցազրույցներից մի կերպ ես գլուխ հանում, թե երբ է կատակում, երբ՝ ոչ: Գուցե հենց դա է էքսցենտրիկ ռեգի բենդի կատարողի հիմնական «ֆիշկան»: Ծանոթացիր և տաս փաստերի միջոցով ճանաչիր Ռոլանդին:
1. Ծնվել է ամռանը՝ հունիսի 12-ին: Ասում է՝ «տարիքը չի հիշում, այդքան վերամարմնավորվելուց հետո» :)
2. Բնիկ երևանցի Ռոլանդը ընկերասեր է, շփվող. Ինչպես ինքն է ասում' հիշաչար չէ:
3. Ապրում է միայնակ:
4. Կրոնական ու քաղաքական կողմնորոշումներ չունի, բայց գնում է հայ առաքելական եկեղեցի:
5. Կուռքեր առհասարակ չունի, բայց սիրում է Բոբ Մարլիին, Ռեյ Չարլզին, Սթիվի Ուանդերին, Գորան Բրեգովիչին:
6. Ըստ Ռոլանդի՝ երաժշտությունը բարոյական լուրջ արժեք է:
7. Ասում է՝ «պարզապես շատ էքսպերիմենտալ եմ ու չունեմ ոչ մի սահման. անում եմ այն, ինչ զգում եմ»:
8. Տեսակով հեշտ բավարարվող է. անբավարարության զգացում ունի միայն աշխատանքում: Երաժշտության մեջ միշտ չբավարարված է:
9. Չի հետևում լուրերի թողարկումներին և ընդհանրապես հեռուստացույց չի դիտում. դուրս է շպրտել այն:
10. Զբաղվում է բարեգործությամբ՝ չմոռանալով մանկատան երեխաներին:
«Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը