Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. Մինասյան Կենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. Անդրեասյան Արդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան 

Արման Մարգարյան. «Հասկացա, որ ես, ոնց որ, լրիվ խառնել եմ սաղ»

Հասարակություն

Հաղորդավար Արման Մարգարյանը 4 տարի առաջ մեկնեց Ռուսաստան՝ որոշ ժամանակ այնտեղ ապրելու և ստեղծագործելու համար: Այժմ նա Հայաստանում է և տեղի հեռուստաալիքներից մեկով նոր նախագիծ սկսելու ծրագրեր ունի: Արմանի հետ զրուցեցինք ինչպես գործնական, այնպես էլ անձնական կյանքի մասին:

- Դեռևս չորս տարի առաջ երկրից հեռանալու որոշում կայացրեցիր, ինչու՞:

- Շատ միանգամից կայացրեցի այդ որոշումը: Միշտ երազել եմ ինչ-որ տեղ մեկնել, սակայն ոչ թե մշտական բնակության, այլ ուրիշ երկրների, ուրիշ մարդկանց մտածելակերպը հասկանալու համար: Ռուսաստան մեկնելը հեշտ է: Մի օր գարեջրի գավաթի շուրջ որոշեցի, հաջորդ օրը մեկնեցի:

- Հաճա՞խ ես նման կտրուկ որոշումներ կայացնում:

- Միշտ:

-Ռուսաստանում ինչո՞վ էիր զբաղվում:

- Հեռուստաալիքը, որում աշխատում էի, փակվեց, հիմա “Jazz Parking” նախագիծ կա, որը ներկայանում է համերգներով տարբեր ակումբներում: Այնտեղի հաղորդավարներից մեկն եմ և վիդեոներն եմ ես անում, կազմակերպչական, ոճային գործերով զբաղվում:

Սկզբում աշխատում էի “РИА Новости”-ում՝ որպես թղթակից, հետո հայկական ալիքում, հիմա “Jazz Parking”-ում: Հիմնականում դա է:

- Գիտեմ, որ Եվրոպա մեկնելու ցանկություն էլ ունես: Արդյոք հիմա որոշակի քայլեր իրականացնու՞մ ես այդ ուղղությամբ:

- Գնալու միտքը միշտ էլ կա, բայց ոչ մշտական բնակության համար, որովհետև ամեն ինչից անկախ տանը միշտ լավ է: Ուզում եմ գնալ ոչ թե 15 օրով՝ որպես տուրիստ, կամ մշտական ապրելու, այլ մի քիչ երկար ժամանակով, որպեսզի հասկանամ այդ մարդկանց մտածելակերպը, ապրելաձևը:

- Իսկ ռուսների մտածելակերպն արդեն հասկացե՞լ ես:

- Հա, հասկացել եմ, հոգնել եմ, չեմ հոգնել...

- Տարբերությունները կնշե՞ս: Որո՞նք են դրանց դրական և բացասական կողմերը:

- Ամենամեծ տարբերությունն այն է, որ Երևանում բոլորն ուզում են անպայման փոխած լինել դիմացինի կարծիքը, ապացուցեն, որ իրենք են ճիշտ: Նրանք մի քիչ ավելի պարզ են վերաբերում այդ ամենին, աշխատում են քթերը «չխոթել», թե ով ինչքան աշխատավարձ է ստանում: Սկզբում, երբ գնացել էի, ուզում էի հասկանալ այնտեղի աշխատավարձերի չափը, հարցնում էի, ինձ թարս էին նայում: Մենթալիտետի տարբերություն է, բայց էստեղ էլ են երիտասարդներն արդեն այլ կերպ են մտածում:

- Տարբեր առիթներով ասել ես, որ Հայաստանում դժվար իրավիճակ է: Այս իրավիճակում ցանկություն ունե՞ս, որ որդիդ այստեղ մեծանա:

- Այո, ցանկանում եմ, որ հենց էստեղ մեծանա: Ռուսաստանում էլ շատ խնդիրներ կան, առավել ևս դպրոցներում, երեխաների հետ կապված: Ես էլ եմ այստեղ մեծացել ու դժգոհ չեմ: Թեկուզ ամենավատ տարիներին կոփվել եմ, կռիվ եմ արել, ծեծ եմ կերել, դա նորմալ է տղաների համար:

-Փոքրիկի հետ ի՞նչ պարբերականությամբ ես շփվում:

- Շաբաթվա մեկ երկու օրն ինձ մոտ է մնում, մյուս օրերին՝ Աննայի:

- Վերջին շրջանում աղմուկ բարձրացրեց նախկին կնոջդ՝ Աննա Կոկչյանի որակումները քեզ: Ինչպե՞ս ես մեկնաբանում այն, որ Աննան պարբերաբար խոսում է ձեր անձնական հարաբերությունների մասին ու ինչ-որ առումով նաև վատաբանում քեզ:

- Շատ հանգիստ: Նորմալ երևույթ է իր պարագայում:

-Տղայիդ հետ շփում ունես, իսկ նրա՞:

-Ունենք շատ ցիվիլ, դիստանցիայով շփում:

-Խոսե՞լ եք այդ թեմայով: Վերջին անգամ դու էլ էիր վրդովվել ու պատասխան տվել իր ասածներին:

- Շատ լավ էր, որ դա հիշատակեցիր, ուզում եմ նշել, որ ես ոչ մի պատասխան ոչ մի տեղ չէի գրել: Ֆեյսբուքի իմ անձնական էջում ընկերոջս գրած մեկնաբանությանն էի պատասխանել, լրատվամիջոցներից մեկն էլ առանց հարցնելու վերցրել էր ու դրանից նյութ պատրաստել՝ իբր ես պատասխանել եմ Աննայի ասածին:

-Քննարկվում է նաև այն, որ դու և Սոս Ջանիբեկյանը լարված հարաբերություններ ունեք, սակայն նկատել եմ, որ ֆեյսբուքում ընկերներ եք, ավելին՝ հաճախ լայքում եք միմյանց նորությունները:

- Սոսի հետ առաջին աօրվանից հիասքանչ հարաբերություններ ենք ունեցել մինչ օրս: Նորմալ, ցիվիլ մարդիկ ենք, ինչի մասին է խոսքը: Երբեմն հանդիպում ենք, գարեջուր խմում, կռիվ անում ուրիշների հետ... Նման բաներ էլ է եղել:) Ամեն ինչ OK է:

- Քո անձնական կյանքում փոփոխություններ կա՞ն:

- Չէ նորություններ չկան:

- Վերջերս շահարկվում էր ամուսնացած սրտի տիրուհի ունենալուդ թեման:

- Անժելան “Jazz Parking”-ի հեղինակն է, որտեղ աշխատում եմ հիմա: Աշխատել ենք միասին ու շատ սերտ ընկերություն արել, բայց ոչ մի կապ չունի անձնական հարաբերություններ հետ: Անժելայի ամուսինը՝ “A'Studio”-ի թմբկահարը, իմ շատ մտերիմ ընկերն է նրանց դուստրն էլ ինձ ասում է՝ “дядя”: Ընկերական սերն էլ է սեր, բայց այլ դրսևորմամբ:

- Ընկերական շրջապատումդ ովքե՞ր են Հայաստանում և Ռուսաստանում:

- Ռուսաստանում “Jazz Parking”-ի անդամների հետ եմ շատ շփվում, Ամանորի գիշերը միասին ենք եղել: Լեոնիդ Ագուտինը, Գարիկ Մարտիրոսյանն են հաճախ լինում մեզ մոտ, թեև չեմ կարող ասել, որ ամեն օր զանգում ենք իրար ու հանդիպում:

Էստեղ Գայանե Ասլամազյանի, «Արմենոիդսի» Էդգարի, Սոսի, Սոնայի հետ, Շուշան Պետրոսյանի հետ ենք մեկ-մեկ գրվում: Էվելինա Շահիրյանի հետ ենք շատ լավ ընկերություն անում:)

-Հայկական հեռուստաալիքներով վաղուց չես երևում: Սակայն մեր նախնական զրույցում նշեցիր, որ առայժմ Հայաստանում ես ու դեռևս չգիտես՝ որքան ժամանակ այստեղ կլինես: Տեղի հեռուստատեսությունում աշխատելու ցանկություն և ծրագրեր ունե՞ս:

- Բնականաբար ցանկություն կա: Հենց հիմա մի գործնական հանդիպումից եմ գալիս: Կարծոմ եմ, առաջիկա 15-20 օրվա ընթացքում կհստականան առաջիկա ծրագրերս: Մտահղացումները շատ են:

-Իսկ ինչո՞վ է պայմանավորված առայժմ չիմանալը, թե որքան ժամանակ Հայաստանում կլինես: Շահավետ առաջարկի՞ ես սպասում:

-Ռուսաստան մեկնելն ընդամենը 3 ժամվա ճանապարհ է: Եթե գործի բերումով պետք լինի, կգնամ: Հիմա հիմնականում տրամադրված եմ երկու երկրների մեջտեղում ապրել: Այնպես չի, որ բոլոր կամուրջներն այրել եմ ու վերադարձել:

- Արտագնա աշխատանքը միշտ «յուղալի» է թվում, սակայն դա էլ իր բարդություններն ունի: Հայատանում և Ռուսաստանում գործունեություն ծավալելու հեշտ և դժվար կողմերը որո՞նք են:

-Եթե հեռուստատեսության ոլորտը դիտարկենք, այստեղ ինձ ճանաչում են, եթե ինձ չեն ճանաչում, ընտանիքիս են ճանաչում: Էնտեղ շատ դժվար է մտնել այդ ոլորտ, որովհետև մարդիկ վաղուց նստած են իրենց տեղերում, ունեն իրենց շրջապատները: Առավել ևս, երբ իմանում են, որ հայ ես, մի քիչ ավելի բարդ է: Այս առումով բոլորը բերում են Գարիկ Մարտիրոսյանի օրինակը, բայց չմոռանանք, որ նա КВН-ի միջոցով է ներթափանցել այդ ամեն ինչի մեջ:Այս դեպքում դու «դրսի» մարդ ես. թե ով ես եղել Հայաստանում, ոչ ոքի հետաքրքիր չէ:

- Իսկ ի՞նչն է ավելի հեշտ:

- Հայկական ալիքում, որտեղ ես աշխատում էի, անում էի երաժշտական ծրագիր շաբաթը 3 անգամ, հրավիրում էի տաղանդավոր երաժիշտների, հարցազրույց էի վերցնում, նվագում էին: Հայաստանում այդ հաղորդումը շաբաթը 3 անգամ անելու դեպքում 2 ամսից կսպառվի: Մեզ մոտ դաշտը նեղ է, այնտեղ դա անսպառ թեմա է:

- Իսկ եթե լսարանների միջև զուգահեռներ անցկացնես, այստեղի և այնտեղի պահանջարկը տարբե՞ր է:

- Ամեն տեղ նույնն է: Էնտեղ էլ կան մարդիկ, ովքեր նայում են ստանդարտ երաժշտական ալիքները, որոնցով, ըստ իս, ցուցադրվում է երաժշտական թրիք, այստեղ էլ կան մարդիկ, ովքեր նայում են մեր ալիքները, որոնցով, ցավոք, հիմնականում ցուցադրվում է երաժշտական թրիք: Այն մարդիկ, ովքեր մի քիչ ավելին են հասկանում, գիտեն՝ որտեղ գնան համերգների, ի վերջո, համացանց գոյություն ունի:

- Նշեցիր, որ նոր նախագծեր ունես, դրանք հեղինակայի՞ն են:

- Կա մի մեծ պրոյեկտ, որը շատ եմ ցանկանում այստեղ անել և՛ համերգային, և՛ հեռուստատարբերակով: Մի քիչ մասշտաբային է, նախապատրաստվել է պետք: Եթե դա անեմ, կլինի իմ համահեղինակությամբ, քանի որ Ռուսաստանում էլ կա նմանատիպ նախագիծ, ուղղակի ակումբային տարբերակով:

- Խոսեցինք ակումբներից, Հայաստանում անդերգրաունդ կյանքը զարգացա՞ծ է: Ինքդ մասնակի՞ց ես դրան:

- Այո, հաճախակի եմ մասնակցում: Հայաստանում մի քանի տեղ կա՝ մաքսիմում տասը, որտեղ մարդիկ գնում են մի քիչ խմում, մի քիչ շփվում, մի քիչ պարում... Քիչ է, որովհետև մենք էլ ենք քիչ:

- Երիտասարդների մոտ միտում դեպի անդերգրաունդը չե՞ս նկատում:

- Նկատում եմ, հիմա դա ավելի շատ է, քան այն ժամանակ, երբ ես էի երիտասարդ: Այն ժամանակ քաղաքում կար 30-40 մարդ, որ ստանդարտից դուրս էր: Օպերա էինք իջնում, ամեն օր կռիվ անում, որովհետև մեր մազերը երկար էր, ուրիշներինը՝ կարճ և այլն: Այն, որ դա փոխվել է առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ շատ սփյուռքահայեր վերադարձել են Հայաստան: Այդ անդերգրաունդ տեղերը հիմնականում հենց նրանք են բացել:

- Իսկ դա ազդե՞լ է երիտասարդների երաժշտական ճաշակի փոփոխության վրա, որովհետև անդերգրաունդում բնականաբար չի հնչում այն երաժշտությունը, որն այսօր կոմերցիոն է համարվում:

- Հա, բանականաբար, այդ զարգացումը կա: Առաջ Երևանում մատների վրա կարելի էր հաշվել լավ դիջեյներին: Հիմա մեր դիջեյներին հրավիրում են տարբեր երկրներ: Առաջ մի հատ TV կարող էիր նայել ու ինչ «ուտում» էիր, էն դառնում էիր, հիմա դու ինքդ կարող ես որոշել՝ ինչ ես «ուտելու» և ինչ ես դառնալու:

-Արդեն մի քանի տարի է՝ հայկական հեռուստատեսությամբ ներկայացվում են տարբեր երաժշտական նախագծեր, որոնց շրջանակներում հանդես են գալիս բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ: Այնուամենայնիվ, հայկական շոու բիզնեսն այսօր լի է անորակ արտադրանքով: Ի՞նչ գնահատական ունես շոու բիզնեսի ներկա վիճակի մասին:

- Լավ երաԺշտություն կա, բայց փորձը ցույց է տալիս, որ դա չի ընկալվում, չի «ուտվում» ու չի ունենում իր շարունսկությունը: Շարունակվում է ընկալվել 6/8-ը: Ես այդ ձևաչափի դեմ ոչինչ չումեմ, շատ լավն է, եթե ճիշտ է մատուցվում: Օրինակ «Դորիանսն» իրականում 6/8 ռիթմի մեջ է, բայց դա նրանց չի խանգարում մատուցել շատ լավ երաժշտություն:

Բանն այն է, որ մեզ տալիս են արևածաղիկ, որ հարսանիք լինի պարենք, ուրախանանք, իսկ որակով գործեր անելու փորձերը տապալվում են: Ես էլի եմ ասել, եթե բոլոր հեռուստաալիքները պայմանավորվեն երկու-երեք ամիս լավ երաժշտություն տան եթեր, հավատացեք հենց դա կդառնա ռեյթինգային: Այսօր ակումբներում կան շատ լավ խմբեր որոնք նվագում են, բայց նրանց մասին ոչ ոք չգիտի, որովհետև նրանք եթերում չեն: Երաժշտական նախագծերը վերջանում են ու մասնակիցները կորում են: Այն երաժշտական նախագիծը, որի մասին խոսում էի, եթե անեմ, հնարավորություն կտա, որ տաղանդավորները նախ՝ բենդի հետ կենդանի հանդես գան, երկրորդ' եթերում լինեն:

Երևույթը նորմալ է, կա փոփ ինդուստրիա և ոչ փոփ ինդուստրիա: Ուղղակի Անգլիայում փոփ ինդուստրիան “The Beatles”-ն էր, իսկ հետսովետական շրջանում դա մնացել է էստրադայի «պլանկայի» վրա և դեռ չի դարձել փոփ, չնայած՝ փորձեր կան: Սիրուշոյի «Պռեգոմեշը», չգիտես ինչու, բոլորը սկսեցին քննադատել, բայց, ըստ իս, շատ լավ «պրոդուկտ» է: Այ, Սիրուշոն այն օրինակներից մեկն է, ով հանգիստ անում է իր գործը և կապ չունի՝ ում հետ է ամուսնացած (այդ մասին խոսակցությունները նախանձից և չկարողանալուց են առաջանում): Կա Նիկ Էգիբյան, ռեժիսորներց՝ Սերժ Գաբյան:

-Ժամանակին ինքդ էլ ես երաժիշտ դառնալու ցանկություն ունեցել: Դեռ կա՞:

-Այո, տանը մեկ-մեկ նվագում եմ, բայց լուրջ չեմ սկսել զբաղվել: Մեկ էլ տեսար, սկսեցի զբաղվել:) Ամեն դեպքում միշտ երաժշտության կողքերն եմ:

-Արման, աստղային հիվանդություն ասվածը այցելել է գրեթե բոլոր հայտնիներին: Երբևէ տառապե՞լ ես դրանով:

-«Ալֆրեդի սենյակից» հետո ես, եթե չեմ սխալվում, առաջին կուրսի ուսանող էի, դատարկ... բնականաբար այցելել է: Մեկ ամիս ոչինչ չանելուց հետո՝ պարզապես նստել, ուտել-խմել, նամակների պատասխանել, առանց հատուկ ինչ-որ բանի համար արժանանալու, դուրս ես գալիս ու հասկանում ես, որ համարյա բոլորը քեզ գիտեն, դպրոցի կողքով անցնում ես ու հասկանում ես, որ դու երեք ժամից շուտ չես վերջացնի, որովհետև ուզում են քեզ հետ նկարվել, ստորագրություն վերցնել և այլն: Այդ աստղային հիվանդություն կոչվածը մի գեղեցիկ օր այցելեց ինձ, ուղղակի պապան հասկացավ, որ ինձ լավ չեմ զգում ու շատ կոպիտ ձևով ինձ ասաց՝ ուշքի արի տղա ջան, երբ մի բան կանես, կդառնաս Սթիվի Ուանդեր, Սթինգ, կամ Ֆրեդի Մերկուրի, այդ ժամանակ իրավունք կունենաս քեզ էդպես պահելու, բայց նկատի, որ նույնիսկ իրենք իրենց այդպես չեն պահում: Տեղը դրեց, բացատրեց ու անցավ գնաց: Հասկացա, որ ես, ոնց որ, լրիվ խառնել եմ սաղ:

esyes.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵրկու օր է դիմում եք ժողովրդին և ռազմական դրություն եք հայտարարում. Փաշինյանը` ընդդիմությանը Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ Աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը. Ավանեսյան2027 թվականին մեր ծախսերը կանցնեն 4 տրիլիոն դրամը. Հովհաննիսյան Այս ոճիրը կատարած ահաբեկչին դիտարկու՞մ եք մի օր հանձնեք Ադրբեջանին. Կարապետյանը՝ Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական ծեծի ենթարկվել Ալիևը նոր պահանջը՝ Հայաստանին. Մենք ընտրում ենք արժանապատվությունն ու խաղաղությունը․ Վրաստանը՝ ԵՄ-ին Նախագծել ենք նորարարական բժշկական կենտրոն. Ավանեսյանը` Էջմիածնի հիվանդանոցի մասին Եթե ինձ հրաժարական տալ են հորդորում, ես էլ Արթուր Խաչատրյանին հորդորում եմ ստեր չտարածել. Պապիկյան Առաջադրեք թեկնածուի իմ վրա ինչու՞ եք մունաթ գալիս. Փաշինյանը` Ասլանյանին Հայաստանը միացել է ԱՊՀ երկրների՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ հայտարարությանըԹոքային ժանտախտի մասով մեր օպերատիվ խումբը մոնիթորինգ է անում, ՀՀ եկողների մասով հսկողություն կլինի Առաջին D-30 հրանոթը ձեռք է բերվել 2024 թվին, դրանից առաջ այդպիսի զենք չենք ունեցել. ՓաշինյանTRIPP-ի շուրջ աժոտաժները ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը. ՄիրզոյանՈւնենք համակարգ, որը գնահատում է մեր քաղաքացիների ապահով-անապահով լինելը. ԹորոսյանՇաբաթների ընթացքում կլուծվի բազմաբնակարան շենքերի տների բաշխման հարցը. ԹորոսյանՀայաստանն ու Չեխիան քննարկել են սոցիալական ոլորտում համագործակցության ընդլայնումըԿԺԴՀ-ն զգուշացնում է ԱՄՆ-ին, Ռուսաստանը՝ «զգոն է»․ աշխարհը՝ լարվածության շեմինԿարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումըՓաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տունԽաչատրյան․ Ընդդիմությունը Պապիկյանի փոխարեն թող զբաղվի երկրի պաշտպանությամբՇաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ ՓաշինյանԱդրբեջանցի զինծառայողը չի դիմադրել իրեն ձերբակալելիս. պարզաբանում է ՊապիկյանըԹորոսյանը մեկնաբանում է, թե որ մարզերում է իրականացվում բնակապահովվման ծրագրերը«Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. ՄիրզոյանՄեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալ. ՓաշինյանՄարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան32-ամյա երիտասարդը օդաճնշիչ հրացանով կրակել է համագյուղացու շանըEuromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվելՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց համայնքին վերադարձվել է 12 հողատարածք՝ ընդհանուր 6011,48 քմ մակերեսով
Ամենադիտված