Ի՞նչ նվեր են ստանալու նախարարների կանայք
Հասարակություն
Կանանց տոնին՝ Մարտի 8-ին, հաշված ժամեր են մնացել: Կանայք սրտատրոփ սպասում են նվերների, իսկ տղամարդիկ էլ փորձում են անել ամեն բան, որպեսզի պատրաստած նվերը համապատասխանի թե իրենց գրպանին և թե կնոջ ճաշակին:
Թե ինչ նվերներ են նախապատրաստել իրենց կանանց նախարարները, լրագրողներն այսօր փորձեցին պարզել հենց նրանցից:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նվերների առումով իրեն սենտիմենտալ և հնարամիտ չի համարում: «Ավելի շատ ստանդարտ նվերներ եմ անում»,- նշեց նախարարը:
Ի դեպ, նախարարն իր կնոջը դիմում է «մամի», քանի որ դա իր կնոջ սիրած արտահայտությունն է:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ևս դեռ չգիտի, թե ինչ է նվիրելու կնոջը:
«Սովորաբար ծաղիկներ եմ գնում, հավանաբար վաղն էլ ծաղիկներով կշնորհավորեմ»,- ասաց նա:
Իսկ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշեց, որ տոնը նշում է ընտանիքում: Շնորհավորում է կնոջը, մորը, աղջիկներին:
«Առաջին հերթին ծաղիկներ եմ նվիրում: Հավանաբար վաղն էլ փոքրիկ միջոցառում կանցկացնենք տանը և ամենալավ նվերը կլինի այն, որ միասին կանցկացնենք:
Կնոջ դերը նա շատ է կարևորում. «Շատ կարևոր է, որ մեր կանայք մեզ աջակից են և այդ ջերմությունը զգում ենք»,- ասաց նախարարը:
Slaq.am


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը