«Ժողովուրդ». ԲՀԿ-ն աշխատել է Րաֆֆու օգտին
Հայկական Մամուլ
ՀՀԿ-ում տեղի ունեցող գրեթե յուրաքանչյուր նիստի ժամանակ այս կամ այն կերպ քննարկվում է ԲՀԿ-ի պահվածքը: Ու թեև իշխանական կուսակցության ներսում դեռ կան մարդիկ, որոնք հակված են ԲՀԿ-ին տեսնել իշխանական կոալիցիայի կազմում, այնուամենայնիվ ՀՀԿ-ի մեծ մասն այդպես չի կարծում: «ԲՀԿ-ն երբեք մեզ չի օգնել, ավելին, նույնիսկ փետրվարի 18-ին շատերն աշխատել են Րաֆֆու օգտին, հետևաբար իշխանության պտուղներից չպետք է օգտվեն: Թող դառնան ընդդիմություն». «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մոտավորապես այսպիսի
հիմնավորմամբ են իրենց տեսակետը մատուցում «հակաբհկականները»:
Այս առիթով թերթը զրուցեց Աժ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ, որը, ավանդույթի համաձայն, հերքեց. «Ոչ, նման քննարկումներ չկան, երկրորդն էլ՝ կոալիցիա կազմելը ինքնանպատակ չէ, և իմ կարծիքով՝ ոչ էլ նման առաջարկ ենք ստացել: Կոալիցիա կազմվում է, երբ որ առաջադրված ծրագրի հետ համամիտ են լինում, կոալիցիային մենք դեմ չենք, անկախ նրանից՝ դա ԲՀԿ-ն կլինի, թե ուրիշ մեկը»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը