«ՀԺ». ԿԸՀ պատասխանը՝ ՍԴ-ում
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակի» թղթակիցը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին խնդրել է մեկնաբանել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջին զեկույցում տեղ գտած տարակուսանքը՝ որոշ տեղամասերում 90 տոկոս մասնակցության ու Ս.Սարգսյանի՝ 90 տոկոս քվե ստանալու վերաբերյալ: «Դա ձեր կամայական մեկնաբանությունն է»,-ի պատասխան ասել է Մուկուչյանը:
Լրագրողը նշել է, որ մեջբերում է անում զեկույցից: «Դիտորդական առաքելության կարծիքի մեջ նշված են փաստական հանգամանքներ, որոնցից յուրաքանչյուրի վերաբերյալ առկա են համապատասխան հիմնավորումներ, մոտեցումներ: Քանի որ այս պահին ՍԴ-ում առկա է դիմում, որով քննվում է ԿԸՀ որոշման իրավաչափությունը և ընտրությունների արդյունքները, ապա մեր դիրքորոշումն այդ հանգամանքների վերաբերյալ կներկայացնենք ՍԴ նիստում»,- հայտնել է Մուկուչյանը: Նա խուսափել է զեկուցի վերաբերյալ այլ՝ ուղիղ հարցերին պատասխանելուց:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը