«ՀԺ». Շրջանառվում է վարչապետի նոր թեկնածուի անուն
Հայկական Մամուլ
Արդեն մի քանի օր է, ՀՀ վարչապետի նոր թեկնածուի անուն է շրջանառվում: Խոսքը ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սարգսյանի մասին է: Գործող վարչապետի մերձավոր շրջապատում, սակայն, շարունակում են պնդել, որ Տիգրան Սարգսյանին ոչինչ չի սպառնում: Նույն աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին հանձնարարել է կառուցվածքային լուրջ փոփոխությունների նախագիծ ներկայացնել, ինչով էլ այժմ զբաղված է գործող վարչապետը: Ըստ թերթի տեղեկությունների, նա ծրագրում է մի քանի նախարարությունների տարանջատում, մի քանիսի միավորում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը