«ՀԺ». Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակը հստակեցվում է. այն կգլխավորի Օսկանյանը
Հայկական Մամուլ
Որոշակի հստակեցումներ են արվել Երևանի ավագանու`«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում: «ՀԺ»-ն հիշեցնում է, որ ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԲՀԿ-ի ցուցակի առաջին տեղի թեկնածուներն են Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, նույն խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանն ու Գուրգեն Արսենյանը: Թերթին հայտնի է դարձել, որ որոշված է, որ Գ. Արսենյանը լինելու է ցուցակի երկրորդ համարը, իսկ ցուցակը կգլխավորի Վարդան Օսկանյանը: Թերթի տեղեկություններով, Վարդան Օսկանյանը դեմ չէ և պատրաստ է գլխավորել այն:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը