«Ժողովուրդ». «Վեդի ալկո» ընկերության սեփականատիրոջ բիզնեսների մի մասն «արտագաղթել է»
Հայկական Մամուլ
Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ Աժ նախկին պատգամավոր, «Վեդի ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը Սոչի
քաղաքում խաղատուն է կառուցում: Թերթի տեղեկություններով՝ Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Ղազարյանն այնտեղ հաճախ է լինում, քանի որ մի քանի բիզնեսներ է բացել: Ամեն դեպքում, թերթը զրուցեց նախկին ազատամարտիկ Մ.Ղազարյանի հետ՝պարզելու լուրի իսկությունը: «Սոչիում խաղատուն կառուցելն արգելված է, ես չգիտեմ, թե այդ լուրերը որտեղից են սկսում, որտեղ են ավարտվելու, բայց ասում եմ, որ նման բան չկա: Ասենք որ վերջին անգամ սեպտեմբերին եմ եղել Սոչիում, դա նշանակում է, որ հաճա՞խ եմ լինում»,- դժգոհեց
Ղազարյանը: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչ բիզնեսներ ունի Սոչիում, նա պատասխանեց. «Դե հիմա ի՞նչ կարևոր է՝ ունեմ, թե չունեմ»: Նկատենք, որ Ղազարյանը միակ ՀՀԿ-ականը չէ, որի «բիզնեսների մի մասն արտագաղթել է»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը