ԱԺ գեղեցկուհիները՝ Մարտի 8-ի մասին
Հասարակություն
Մարտի 8-ը կանանց արժևորելու համար գեղեցիկ օր է: Լուրեր.com-ը փորձեց ճշտել, թե ինչ խորհուրդ են տեսնում այս օրվա մեջ, ինչ նվերներ են սիրում ստանալ և նվիրել ԱԺ ԲՀԿ խմբկացության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը և ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իր համար Մարտի 8 և Ապրիլի 7 տոները չունեն ոչ մի խորհուրդ: Նույն կարծիքին էր նաև Արփինե Հովհաննիսյանը:
«Ինձ համար Մարտի 8-ը չունի խորհուրդ, ոչ էլ Ապրիլի 7-ը: Ես կարծում եմ՝ այդ միամսյակը շատ արհեստական է: Կնոջ հանդեպ ուշադիր պետք է լինեն ամբողջ տարի, նրան սիրեն, գնահատեն տարվա բոլոր օրերին: Դրա համար էլ, անկեղծ ասած, հայկական տոնացույցում միակ տոնը, որն ինձ հոգեհարազատ է, որին ես սիրում և սպասում եմ, Նոր տարին է»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Արփինե Հովհաննիսյանն էլ նշեց, որ սա պարզապես «օրինականացված» և ընդունված առիթ է, որ տղամարդիկ մեծարեն կանանց, ասեն բառեր կամ դրսևորեն վերաբերմունք, որը սովորական օրերին չէին անի:
Ինչ վերաբերում է նվերներին, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ նվերների հանդեպ շատ քմահաճ է, ուստի ամենալոյալ նվերը ծաղիկն է:
Արփինե Հովհաննիսյանը ևս նախընտրում է ստանալ ծաղիկներ, հատկապես՝ վարդեր:
«Նվերներ տալ սիրում եմ և սովորություն ունեմ մտերիմ մարդկանց հարցնել, թե ինչի կարիք ունեն, որպեսզի նվերս տեղին լինի: Առհասարակ նվեր ընտրելիս երկար մտածում եմ, որ տվյալ մարդու ճաշակով լինի և կարևորը պիտանի: Իսկ ինքս, ինչպես ցանկացած կին, սիրում եմ նվերներ ստանալ, որքան էլ որ ստանդարտ հնչի, բայց կարևորը նվեր տվողի ուշադրությունն է: Շատ եմ սիրում ստանալ ծաղիկներ, հատկապես՝ վարդեր»,-ասաց Հովհաննիսյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը