Վիետնամում խոշոր ավտովթարի հետևանքով զոհվել է 11 մարդ, տասնյակ մարդիկ վիրավոր են
Աշխարհ
Ուրբաթ վաղ առավոտյան առնվազն 11 մարդ զոհվել է, ևս տասնյակ մարդիկ՝ վիրավորվել, Վիետնամում երկու ուղևորատար ավտոբուսների բախման հետևանքով: Հայտնում է thenews.com-ը։
49 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ: Տեղի ճանապարհային ոստիկանության պաշտոնյան ասել է, որ վթարի ժամանակ մահացել է 11 մարդ, և դեռ հստակ հայտնի չէ, թե որքան ուղևոր է եղել ավտոբուսում, երբ տեղի է ունեցել վթարը:
Քննիչներն աշխատում են դեպքի հետ կապված մանրամասները ճշտելու ուղղությամբ. հայտնի է, որ 2 վարորդներն էլ մահացածների ցուցակի մեջ են:
Ենթադրվում է, որ օտարերկրացիներ մահացածների մեջ չկան:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)