Հյուսիսային Կորեան հրաժարվել է Հրվ. Կորեայի հետ չհարձակվելու մասին պայմանագրից
Աշխարհ
Հյուսիսային Կորեան հայտարարել է Սեուլի և Փհենյանի միջև կնքված չհարձակման մասին բոլոր համաձայնությունների միակողմանի չեղյալ հայտարարելու և երկու երկրների միջև ուղիղ հեռախոսային կապի դադարեցման մասին:
Համապաստասխան հայտարարությունը տարածել է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը:
Այս հայտարարությունը հաջորդեց անմիջապես ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցների սաստկացման մասին որոշում կայացնելուց հետո: Սակայն անմիջական առիթ էր դարձել Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի համատեղ մեծամասշտաբ զորավարժությունների անցկացումը:
Մի քանի օր առաջ էլ Հյուսիսային Կորեան չեղյալ էր հայտարարել 1950-1953թթ. կորեական պատերազմի ավարտից հետո կնքված հաշտության պայմանագիրը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)