Viva Չավես. Չավեսը «կնմանակի» Լենինին
Աշխարհ
Վենեսուելայի իշխանությունները որոշում են կայացրել դեղերով մումիֆիկացնել մահացած նախագահի դին: Լեռնային զորանոցը, որտեղից Չավեսը 1992թ. ղեկավարում էր ռազմական հեղաշրջման փորձը, կվերածվի նրա դամբարանի:
Հանգուցյալ նախագահի դին կտեղավորեն երկրի մայրաքաղաք Կարակասի հեղափոխության թանգարանում: Այս մասին հայտարարել է փոխնախագահ Նիկոլաս Մադուորն:
«Որոշում է կայացվել մումիֆիկացնել նախագահի դիակը, որպեսզի նա հավերժ պահպանվի, և ժողովուրդը կարողանա տեսնել նրան թանգարանի ապակե շերտից այն կողմ: Չավեսը կկրկնի ռուս առաջնորդ Վլադիմկր Իլյիչ Լենինի, Վիետնամի առաջնորդ Հո Խի Մինի և Չինաստանի կոմկուսի ղեկավար Մաո Ցզե Դունի ճակատագիրը»:
Չավեսի հետ հրաժեշտի արարողությունը կերկարաձգվի 7 օրով, քանի որ նրան հրաժեշտ տալ ցանկացողների թիվը շատ մեծ է:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)