Վերամշակված միսը «վաղաժամ մահվան» պատճա՞ռ
ԱՐԽԻՎ
Ամբողջ Եվրոպայի կես միլիոն բնակչության վրա կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ նրբերշիկները, ապխտած միսը և այլ վերամշակված մսամթերք, ամենայն հավանականությամբ, մեծացնում են վաղաժամ մահվան հավանականությունը. ասում է BBC News-ը:
Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ այն սննդամթերքը, որը պարունակում է մեծ քանակությամբ վերամշակված մսամթերք, կապված են եղել սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի առաջացման և վաղաժամ մահվան հետ: Հետազոտողներն ասում են, որ մսի պահպանման համար օգտագործվող աղը և այլ քիմիական նյութերը կարող են վատթարացնել առողջական վիճակը: Հետազոտություններում ներգրավված է 10 եվրոպական երկրների բնակչություն, իսկ ուսումնասիրությունը կատարել են 13 տարվա ընթաքում:
Հետազոտությունների ընթացքում 17-ից մեկը մահացել է: Պարզվել է, որ նրանք, ովքեր օրական ուտում են ավելի քան 160գ վերամշակված միս՝ մոտավորապես 2 կտոր երշիկ և մեկ խոզապուխտ, 44%-ով ավելացնում են հավանականությունը, որ կմահանան հետազոտության 12.7-րդ տարվա ընթացքում: Մոտավորապես 10.000 մարդ մահացել է քաղցկեղից, իսկ 5500-ը՝ սրտի խնդիրներից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)