Ամերիկացին հավաքել է բարբի տիկնիկների՝ աշխարհում ամենամեծ հավաքածուն
ԱՄՆ
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի բնակիչ Միթ Սթենլին հավաքել է աշխարհում խոշորագույն բարբի տիկնիկների հավաքածուն: Սթենլիի հավաքածուն տեղավորվում է տան 4 սենյակներում, և տիկնիկները դասավորված են հատակից մինչև առաստաղ:
41-ամյա Սթենլին տիկնիկներ հավաքում է սկսած 1997-ից: Նրա հավաքածուում կա ավելի քան 2 հազար չկրկնվող բարբիի նմուշներ: Բացի այդ, նա 3.000 պարագա է գնել տիկնիկների համար՝ շորեր, ավտոմեքենաներ, տիկնիկային տներ:
Սթենլիի խոսքերով՝ նա 30.000 դոլար է ծախսել տարեկան բարբիի տեսակներ գնելու համար: Նրա հավաքածուում կան այնպիսի հավագյուտ նմուշներ, որոնց գինը հասնում մի քանի հազար դոլարի:
Սթենլին նշել է, որ չի պատրաստվում կանգ առնել և բավարարվել եղածով և ամսական գնում է տասնյակ նոր տիկնիկներ. փոխանցում է Риа Новости-ն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)