Վենեսուելայի փոխնախագահը երդում կտա որպես նախագահի պաշտոնակատար
Աշխարհ
Վենեսուելայի Ազգային ասամբլեան ուրբաթ օրը արտահերթ նիստի ընթացքում փոխնախագահ Նիկոլաս Մադուրոյից կընդունի պետության ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնում նրա երդումը. հայտարարել է միապալատ խորհրդարանի խոսնակը:
«Վենեսուելայի ժողովուրդը շատ լավ հիշում է, թե ինչ ասեց Ուգո Չավեսը անցյալ տարվա դեկտեմբերի 8-ին»,-նշել է նա. մեջբերում է ИТАР-ТАСС-ը:
Անցյալ տարի դեկտեմբերին Չավեսը, մեկնելով Կուբա բուժման համար, որը թվով 4-րդ վիրահատությունն էր կես տարվա ընթացքում, հայտարարել էր. «Պետք է մի բան ասեմ ձեզ, որը, թեկուզև դաժան հնչի, սակայն, համաձայն սահմանադրության, եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, Նիկոլաս Մադուորն պետք է ավարտին հասցնի նախագահական այս շրջանը»:
Սրան հաջորդել էր մեկ այլ շատ ավելի լուրջ հայտարարություն. «Այդ իրավիճակում Մադուրոն ոչ միայն պետք է ավարտին հասցնի իմ նախագահության շրջանը, այլև, ըստ իմ խորին և անբեկանելի համոզման, Վենեսուելայում նախագահական ընտրություններ անցկացնելու դեպքում դուք պարտավոր եք Մադուրոյին ընտրել որպես նախագահ»,-ասել էր Չավեսը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)