Ահմադինեժադը, Ալեքսանդր Լուկաշենկոն ու Ռաուլ Կաստրոն ժամանել են Չավեսի հուղարկավորությանը
Աշխարհ
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակաս են ժամանել աշխարհի տարբեր երկրների պատվիրակություններ՝ մասնակցելու երեքշաբթի օրը մահացած նախագահ Ուգո Չավեսի հուղարկավորության արարողությանը. գրում է BBC-ն:
Ակնկալվում է ավելի քան 30 երկրների ղեկավարների ներկայությունը, որոնց թվում՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն և Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Պետական հուղարկավորության արարողությունից հետո Չավեսի դին կզմռսեն և կտեղափոխեն Կարակասի ռազմական թանգարան, ուր նա կմնա 7 օր, որպեսզի բնակիչները կարողանան նրան հրաժեշտ տալ:
Վերջին օրերին Չավեսին հրաժեշտ է տվել արդեն 2 մլն մարդ: Վենեսուելայում 7-օրյա սուգ է հայտարարվել:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան