ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ԱՐԽԻՎ
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 8-ի ժամը 14.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ, Շիրակի մարզի Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ) ավտոճանապարհը:
Վրաստանի ՆԳՆԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհահատվածներով երթևեկելուց:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)