Հարավային Կորեան սպառնում է վերացնել երկրի երեսից Կիմ Չեն Ընի ռեժիմը
Աշխարհ
Եթե Փհենյանը միջուկային հարված հասցնի Հարավային Կորեայի ուղղությամբ, ապա Հյուսիսային Կորեայում իշխող Կիմ Չեն Ընի ռեժիմը կվերանա երկրի երեսից. ասված է Հարավային Կորեայի ՊՆ հրապարակած ուղերձում:
Հարավային Կորեայի պաշտպանական գերատեսչության այս հայտարարությունը Հյուսիսային Կորեայի կողմից Հարավային Կորեայի հետ կնքած բոլոր համաձայնագրերը չեղյալ հայտարարելու մասին որոշման Սեուլի պատասխան արձագանքն էր: Հարավային Կորեայի նախագահը հրաման է արձակել զորքերը բերել մարտական պատրաստվածության'՝ԿԺԴՀ-ի կողմից եկող սադրիչ հայտարարություններին ընդառաջ:
Եվրամիության դիվանագիտական ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ միջազգային հանրությունը չի հանդուրժի Հյուսիսային Կորեայի կողմից զանգվածային ոչնչացման զենք չկիրառելու մասին ստորագրած որոշումը խախտելու հանգամանքը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)