Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա 

Մենք ապրող և ապրեցնող ժողովուրդ ենք. Հրանտ Մաթևոսյան

Գիտություն և Մշակույթ

– Այս հարցազրույցը (վարող` Ա. Հովհաննիսյան) տպագրվել է 1958 թվականին «Գեղարվեստ» հանդեսում` «Ճակատագիրը մեզ մղում է գտնելու մեր ավանդական կերպարը» վերնագրով:

– Մարգարեացողների, բանբերների, էքստրասենսերի այսօրվա բազմությունը ասում է բաներ, որ բոլորիս է հայտնի՝ որ ուրիշ գալակտիկաներ կան (մեզնից խելոք), որ այնտեղից կարող է պատահի մեզ մոտ հյուրեր գան, որ եթե մի քիչ էլ շարունակենք մեզ խելոք չպահել, մեր կործանումը մոտ է և այն, և այլն... ու մենք՝ իբր այս բոլորը չգիտեինք, ախ ու վախ ենք անում՝ օ՛յ, օ՛յ, օ՛յ, զարմանում ենք... Իսկ իսկական գրողները չէին սպասում պերեստրոյկային ու ազատախոսությանը, նրանք էն գլխից ազատախոս էին: Դուք ձեր «Ահնիձորով» արդեն կանխատեսել էիք, թե ուր է տանում մեզ մեր վարքագիծը, ու ձեր հետագա բոլոր գործերում մի վայրկյան չեք լռել այս առումով: Ուզում եմ իմանալ, թե հիմա ձեզ ի՞նչ է թելադրում ձեր զգացողությունը: Ի՞նչ է լինելու... Մենք շարունակելո՞ւ ենք մեզ այսպես պահել, թե՞ աստվածային հրաշք է լինելու ու մենք ավելի խելամիտ ենք դառնալու, վերջապես հետևելու ենք մեր Աստվածորդու պատգամներից ամենակարևորին և շատ ենք սիրելու միմյանց, որից հետո ծնվելու են սիրո՝ մեկը մյուսից սքանչելի պտուղները:

– Հայի Աստվածորդու գլխավոր պատգամը, կարծում եմ, մեր նախկին տիրակալներից՝ ռուսներից կամ թուրքերից մեզ պարտադրված հատկանիշ չէ. դա աշխատանքն է, աշխատասիրությունը: Աշխատանքը, որից այս վերջին՝ եթե ոչ յոթանասուն, գոնե մի երեսուն տարում ետ ենք սովորել: Այդ յոթանասուն տարիների առաջին քառասուն տարիներին, դեռ իրենց կոչումին հավատարիմ մնալով, իներցիայով, բարեխղճորեն աշխատում էին: Հետո մեր աչքերի առաջ հայի ավանդական պատկերը աղարտվեց: Չգիտեմ անկախությունը մեզ ինչ ուրիշ իրական օգուտ կբերի, բայց մի բանի մեջ վստահ եմ: Ճակատագիրը մեզ մղում է գտնելու մեր ավանդական կերպարը: Խաչքարերի, տաճարների, մաճկալների, հացթուխների, տպագրիչների, գորգագործների ցեղը մեզանում դարձյալ պիտի արթնանա, ուզենք թե չուզենք, այլապես աշխարհի վրա մեզ չեն պահի: Ուրեմն, ամբողջատիրության պայմաններում մեր կորցրած, դիմազրկված հայը իր դեմքը գտնելու է, և այլևս խանդով չենք նայելու, ասենք թե՝ Կիրակոսյան եղբայրներից նրան, ով Ամերիկայում ծաղկել ու դեմք է դարձել ¥որի մյուս եղբայրը էստեղ մուրացկանի վիճակում է, կարծես թե մեկ և նույն հոր զավակները չեն¤: Անկախությունը մեզ այն կտա, որ մենք մի երեսուն տարի հետո մեր նախկին հսկաներին՝ Աճառյանին, Լեոյին, Աբեղյանին առնչվող ազգակիցներ կհայտաբերենք:

– Այս Հարցը Ձեզ վաղուց էի ուզում տալ և կուզենայի, որ Դուք պատասխանեք ձերավարի, Ձեր լեզվով, Ձեր բառերով, որպեսզի բոլորն իմանան, թե ինչու չէիք ամեն օր կանգնում Ազատության հրապարակում, միտինգներում 1988 և հաջորդ ժամանակներում...

– Ի սկզբանե, թերևս մանկությունից, գուցե այն պատճառով, որ հորենական իմ տունը գյուղից կտրված էր, գյուղամեջը, հրապարակը, ժողովը չեմ սիրում: Չեմ սիրել հեղափոխականներին՝ դա Ռոբեսպիեր կլիներ թե Պուգաչով, Ղաչաղ Նաբի, թե... և միայն իմոնց՝ դաշնակցականների վերաբերմամբ սիրո տաքուկ մի ալիք միշտ իմ մեջ եղել է, թերևս այն պատճառով, որ նրանք նահատակների և վտարվածների կուսակցություն էին: Հրապարակը, մեր հրապարակը, այո, հեղափոխությամբ էր հոտում, և ըստ այդմ էլ, որպես պահանջի արդարություն, ինձ համար համակրելի էր, որպես հեղափոխություն՝ արգահատելի: Առավել ևս, որ երբեմն ձախ ալեկոծումով արևելյան հեղափոխության էր ձգտում: Իսկ արևելյան հեղափոխությունը՝ կտրել, ջնջել, ոչնչացնել, պալատները քանդել: Եվ միայն ագզային մեր բնավորության իսկապես գուրգուրելի, իսկապես մարդկային ու համամարդկային հանդուրժողականությունը մեր հեղափոխությունը չվերաճեցրեց, չվերածեց ջարդարարության: Ես անձամբ գոհունակությամբ ընդունեցի այն, որ երկրի քաղաքական առաջնորդը ես՝ Հրանտ Մաթևոսյանս չեմ: Այդ ծանր մարզի պատասխանատվությունը վերցրել են մարդիկ, ովքեր ինձանից ավելի լավ կմանևրեին. մի խոսքով, դա մարզ է, որտեղ աշխատելու համար պիտի գլխովին նվիրվես: Եվ փառք ու պատիվ նրանց, ովքեր այս կամ այն չափով կարողանում են գլուխ հանել այս մարզից: Եթե ես և մյուսներս կարողանանք մեր պատվախնդրությունը ճնշել և անընդհատ չհիշել, որ երեկվա հրապարակի և ամբիոնների հերոսները մենք էինք, և մեր՝ օր կենդանությամբ ինչու են մեզ պատվանդաններից իջեցնում, շատ լավ կլիներ: Իսկ եթե ասենք թե էգոիզմս ինձ հաղթեց, և ես՝ դարձյալ որպես երեկվա հերոս, հրապարակ նետվեցի, և իմ որդին իմ դնչին եկավ, թե՝ գնա տուն, դա ինձ համար դաս է լինելու, և ես դրա համար ուրախ եմ լինելու:

– Այս հարցին կարող եք չպատասխանել, եթե մտածեք, թե որպես քաղաքական դեմք իրավունք չունեք ձեր ամեն մի մտածածը ի լուր բոլորի ասելու: Ձեր գործերում Դուք չէիք կարող և չեք կարողացել անդրադարձած չլինել մեր և մեր քիրվաների փոխհարաբերություններին: Ի՞նչ եք կարծում, ճի՞շտ է մեր պաշտոնական դիրքորոշումը նրանց և մեր մյուս քիրվաների նկատմամբ, և ի՞նչ եք կարծում, ի՞նչ կստացվի դրանից:

– Նոր մտածողությունը քաղաքականության մեջ, որն իր հետ շատ ճիշտ արտահայտություններ բերեց, образ врага-ն (թշնամու կերպար) ինձ համար և շատ շատերիս համար այս աշխարհի զորեղների կողմից հուշված կամ պարտադրված կերպար չէ, այլապես միանգամից այդքան հասկանալի չէր լինի: Թշնամին իսկապես կերպարը փոխել է, իսկապես քաղաքականության հարցերը վճռվում են այլ ոլորտներում, քան իրաքյան տարբերակն է: Այսօր չէ, վաղը առաջանալու է այսրկովկասյան հայ–վրաց–ազերի–քուրդ կոնֆեդերացիա: Առաջիկա տարիներին մեր կառավարության, ժողովրդի ջանքը պիտի ուղղվի միայն մի բանի՝ այս հանրապետությունից արտագաղթ որքան հնարավոր է քիչ տալ: Հետո արդեն տնտեսական հարաբերությունների, մրցակցության մտնել հարևան ժողովուրդների հետ: Երեկվա, նախահեղափոխական փորձը, չնայած ջլատվել ենք դրանից հետո և վիթխարի կորուստներ ենք տվել (եղեռնով), բայց երեկվա այդ պատմությունը մեզ վաղվա մեջ ամենապայծառ հեռանկարներ է նշում՝ մանթաշովների, թումանյանների, սարյանների (ինչքան պայծառ անուններ գիտես, բարձր մարդկանց): Պատմության մեջ մեզ համար ամենաբախտավոր շրջանն է եղել 19–րդ դարի վերջից մինչև 1915 թվականը և մինչև հեղափոխությունը: Հարյուր տարի հետո դարձյալ ահա նույն վիճակում ենք հայտնվելու և ջարդեր էլ չեն լինելու: Տոտալիտարիզմի սասանում, ապակենտրոնացում. մարդկային համաշխարհային բանականությունը մեզ դրան է մղում, և մենք դրան պատրաստ ենք: Բոլորս հիանում ենք միալեզու, միատարր մեր քաղաքով, բայց քչերս գիտենք Ստամբուլի, Փարիզի գեղեցկությունը, բազմալեզու քաղաքի հմայքը, հին Թիֆլիսի հմայքը մենք մոռացել ենք: Ժողովուրդների այս մեծ թատրոն–թամաշայում կդիմանանք՝ կդիմանանք, եթե չդիմանանք՝ ոչինչ չի պակասի աշխարհիս երեսին: Բայց կարծում եմ կդիմանանք և կիշխենք: Եթե եվրոքաղաքացիներ առաջացել են, ասիաքաղաքացիներ նույնպես առաջանալու են և նույնպիսի բարձր մարդիկ են լինելու, որքան հունգարը, գերմանացին, ֆրանսիացին, հույնը: Չպետք է մտածել, թե քուրդը, թուրքը, վրացին Աստծո կողմից ստեղծված են որպես տկար արարածներ և կոչված են հավերժորեն իրար ոսկոր կրծելու: Մի խոսքով՝ ես թուրքերից չեմ վախենում: Իրենք թող վախենան իրենց մարդասպաններից, իրենց բռնաբարողների հերթերից, թշնամու իրենց կերպարից և իրենց կուռքերից:

– Ձեր կարծիքով, դեռ ինչքան է մեզ մնացել, որ ապրենք առանց թատրոնի, կինոյի, օպերայի և բալետի...

– Երեկվա պայմաններում հանրապետությունների կառավարությունները քաղաքականորեն դիմազրկված էին, հանրապետությունները օժտված էին մի տեսակ կուլտուր–ազգային ավտոնոմիաների իրավունքներով. և՛ Միության մեջ, և՛ աշխարհի առաջ «քաղաքականություն» անելու իրավունքը վերապահված էր սպորտին, բալետին, օպերային, գրականությանը, կինոյին: Եվ եթե մի քանի անգամ ես շատ դառնացել եմ մեր մշակույթի գործիչներից, այդ նրա համար, որ մշակույթի ծաղկման համար այդ հրաշալի պայմանները նրանք վատ են օգտագործել, իրենց կոչման բարձրության վրա չեն եղել: Հիմա նյութական հնարավորությունները նվազում են, գաղափարախոսական տոտալիտարիզմի բացակայությամբ հոգևոր–մտավոր ազատությունների հորիզոնները՝ լայնանում: Որոշ ժամանակ այդ հայ մտավորականությունը դժվարություններ կունենա: Հետո արդեն ազգը. որովհետև ազգի կոչումը մշակույթ ստեղծելն է, անպայման կտա զարգացման էն հնարավորությունները, որոնց մեջ թումանյաններ ու չարենցներ էին բարձրանում: Այսօր... արդեն երրորդ օրն է, կարծես ինձ մի մեծ պարգև են տվել: Կարծես փողոցում մի գեղեցկուհի է անցել կողքովս, կամ կենարար մի բան են ինձ պարգևել կարծես: Ինչ է եղել. «Գարուն» ամսագրում կարդացել եմ Լևոն Խեչոյանի երկու պատմվածքը: Կյանքը գիտի և գիտի՝ գրականությունը ինչ է: Մեր պայմաններում իր ճշմարիտ էջերը շարադրել է: Նշանակում է մեր մշակույթի վերջը չի, և հակառակը՝ գրականությունը մի լավ ժամանակի առաջին օրերն է ապրում: Վիոլետ Գևորգյանը, Լևոն Խեչոյանը, ահա, երկու... կան ու մեծանում են, բարի գալուստ:

– Հիմա շատ ենք խոսում հայոց լեզվի կարևորության, հայեցի դաստիարակության մասին: Ի՞նչ կասեք սրա մասին:

– Կարևորությունը կարևորություն, բայց շատ ու շատ դեպքերում, եթե նույնիսկ հանրապետությունում 3,5 միլիոն չլինեինք, այլ 5–8 միլիոն լինեինք, մեր լեզուն դարձյալ չէր զորելու ընդգրկել կյանքի բոլոր–բոլոր մարզերը իրենց խորությամբ և ծավալներով՝ բժշկություն, ֆիզիկա, քիմիա... ի վերջո իրողություն է, որ աշխարհում կան իսկապես հարուստ ազգեր, լեզուներ, որոնց գրադարակները մերի համեմատությամբ՝ ինչպես մետրը և կիլոմետրը... ինչպես սենյակը և շենքը, և հիմար պիտի լինենք, եթե մեր որդիների մուտքը արգելենք դեպի վիթխարածավալ գրադարանները և ընդհակառակը՝ ես հայոց լեզվին օգուտ եմ միայն տեսնում ապամեկուսացումից, նրանով, որ մրցակցության մեջ է մտնելու հարուստ լեզուների հետ և կարծում եմ մրցունակություն անպայման ձեռք է բերելու: Այստեղ ծնված քաղաքացուն աշխարհում ապրելու կարողությամբ օժտելու մասին պիտի լինի մեր խոսքը: Մեր երեխային զինելու ենք լեզուների իմացությամբ, ոչ թե մի լեզվի, այլ լեզուների... Վերջին հաշվով դա նրա հացի հարցն է: Այդքան նեղված չպետք է համարենք մեր լեզվի վիճակը և այսօրվա հոգս չպետք է դարձնենք: Մանավանդ, որ մեր լեզուն աշխարհի փոքր լեզուներից չէ: Ես դրա մեջ նաև խանդ եմ տեսնում, չարություն այն մարդկանց մեջ, ովքեր կուզենային, որ տեղի մոնոպոլիան իրենց ձեռքին լիներ: Մի անկապ բան ասեմ. եթե ռուսների մեջ Ախմատովան, Բրոդսկին և էսինչն ու էնինչը այնուամենայնիվ հրեական մշակույթ են, ես ինչո՞ւ չմտածեմ, որ այլ լեզուների մեջ հնարավոր է հայ մշակույթի առաջացում, մանավանդ, որ դրա փառահեղ օրինակը մեր առաջ է՝ Վիլյամ Սարոյանի բարձր գոյությունը:

– Մի ֆրանսիացի ասել է, որ լավ գրողը երբեք լավատես չի կարող լինել: Իսկ ես կարծում եմ, որ թեև Ձեր չափ հոռետես գրող երևի թե չկա մեր իրականության մեջ, բայց Ձեր լավատեսության հատիկը շատ ավելի զորեղ է, քան բոլորիս հոռետեսությունը ի մի բերած... Ձեր կարծիքով մեզ հիմա ավելի շատ հոռետեսությո՞ւն է պետք, թե՞ լավատեսություն...

– Մի ամերիկացի էլ (Ֆոլքները) ասել է. Ես գիտեմ, որ դատապարտված եմ, մեռնելու եմ, բայց չի կարելի ամեն օր արթնանալ տիկին մահը գրկած:

Հոռետեսներ ենք համարում սրանց և լավատեսներ՝ մյուսներին, բայց գործերի պարզ հարադրությունը, էլ չեմ խոսում վերլուծությունների մասին, մատնացույց է անում տաղանդի ուղղակի խորությունը: Մեկ և նույն դեպքը մի գրչի տակ դառնում է մի բան, որի ընթերցումից հետո չես ուզում ապրել, մի այլ դեպքում դառնում է «Անուշ», որի ընթերցումից ելնում ես անսահմանորեն գեղեցիկ խորհրդի հետ հարաբերված, որովհետև այս վերջին դեպքում ծնունդի ներկա եղար. ֆաբուլայի մեջ ողբերգական մահ կայացավ, իսկ գեղարվեստական հյուսվածքը արդեն ծնունդի վկայություն էր: Լավատեսությունը ուղիղ գծով կապված է Աստծո հետ հարաբերվելու կարողության հետ: Մեզ լալկանության մեջ մեղադրում են. բացարձակ կեղծիք է: Մեր մշակույթի խոշոր փաստերի հարադրումն արդեն՝ Զվարթնոց, Կոմիտաս, Թումանյան, Խաչատրյան, Քուչակ, Սարյան, մեր բնույթի զվարթության մասին է խոսում: Այո, մենք ապրող և ապրեցնող ժողովուրդ ենք: Մեր ողբերից մեկը հենց էդպես էլ վերջանում է՝ «Մեր ցավ կտանք հարավ քամուն»:

– Որպես գյուղացու զավակ և հողի պաշտպան, ի՞նչ կասեք մեր հողային քաղաքականության մասին:

– Հողային մեր քաղաքականությունը՝ սեփականաշնորհումը, միակ հնարավոր միջոցն էր հողը հետագա կորուստից փրկելու: Ես աչքս բացել եմ մաքուր աշխատված խոտհարքների, ծապանավորված լանջերի, ակունքները մաքրած աղբյուրների, գեղեցիկ մարգերի երկրում: Իմ սերնդի աչքի առջև գետերը մեռան, ակունքները խցվեցին, խոտհարքները քարակալեցին, տիրոջ ձեռքը բացակայեց: Կոլխոզը որպես այդպիսին դեռ մասնավոր սեփականության մի ձև էր. ռուս տոտալիտար նացիոնալիզմը, թեկուզ և ինքնավնասման գնով, պատերազմ հայտարարեց դրա դեմ, և ծաղկած երկիրը դարձավ անապատ: Սեփականաշնորհումը բազմաթիվ դժվարություններ, տհաճություններ կբացահայտի մեզ համար ապագայում, բայց հողի վերակենդանացման միակ միջոցն էր: Քաղքենին, որ գյուղացուն երեկ «էշ գյուղացի» էր ասում, մեզանում ծեծվելու և հալածվելու է, և շատ հնարավոր է, որ իմ աղջիկը, որ անգլերենից թարգմանելու լավ տվյալներ է բացահայտել, վաղվա օրով իր ջինսավոր ոտքերը ծալի իր տակ ու ոչխար կթի, պանիր անել սովորի, այսինքն՝ նրա մեջ բացահայտվի իր ունիվերսալ տատը: Հողը, ես էլ նրա հետ, այդ ամենակարող, լիարժեք, լիարյուն մարդու պատկերին կարոտել ենք: Նա երեկ եղել է, նա վաղը պիտի լինի: Պայծառ, լուսավոր մենատների Հայաստանը վաղը լինելու է: Ամենաշռայլ, ամենաշքեղ մեր ամերիկահայ ազգականը մուրացկաններիս ողորմացող չի լինելու, այլ լինելու է հայաստանցի իմ ֆերմերի ընդամենը ազգականը:

Նյութը վերցված է Հրանտ Մաթևոսյանի կայքից

Նյութը պատրաստեց` Ք. Ա-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվել
Ամենադիտված