Մարտի 8-յան ֆլեշմոբեր մայրաքաղաքի տարբեր հատվածներում (լուսանկարներ)
Հայաստան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մարտ 8-ի կապակցությամբ մայրաքաղաքում կազմակերպված միջոցառումների շրջանակում Հյուսիայի պողոտա - Աբովյան փողոց խաչմերուկի հարակից հատվածում անցորդներն ականատես են եղել օրվա ամենաանսպասելի անակնկալին՝ ֆլեշմոբին:

Միանման հագնված տասնյակ երիտասարդներ մի քանի րոպեի ընթացքում ժամանակակից մոտիվներով հայկական պարային հետաքրքիր համար են ներկայացրել: Պարի ավարտին տղաները, շնորհավորելով կանանց տոնը, կարմիր սալիկներով 8 են պատկերել:

Ականատեսները շնորհակալություն են հայտնել քաղաքապետարանին և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանին և խոստովանել, որ զարմացած ու, միաժամանակ, հիացած են անակնկալով:

Մասնակիցները, շնորհավորական խոսքեր հղելով անցորդներին, «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսներով շարժվել են Մաշտոցի պողոտա: Այստեղ ևս պարային փոքրիկ բեմադրությունն իր շուրջն է համախմբել կանանց ու աղջիկներին:
![]()
Օրվա ընթացքում ֆլեշ մոբեր են կազմակերպվել են նաև Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակում, Նոր Նորք և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում էլ, համապատասխանաբար, Գայի և Զորավար Անդրանիկի արձանների հարակից տարածքներում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին