Ո՞րն է Էրիկի իդեալական կնոջ կերպարը և ի՞նչ կապ ունեն Նազենի Հովհաննիսյանն ու Բեյոնսեն դրա հետ
Հասարակություն
Կանանց տոնի առթիվ Lurer.com-ը զրուցեց մեր շոուբիզնեսի համակրելի ներկայացուցիչներից մեկի՝ Էրիկի հետ՝ փորձելով նրանից պարզել, թե որն է նրա պատկերացրած իդեալական կնոջ կերպարը և ում է առաջինը շնորհավորել երգիչը։
-Էրի՛կ, չնայած կանայք եղել են և շարունակում են մնալ տղամարդկանց քննարկման անվերջանալի թեմաներից մեկը, սակայն, հատկապես այսօր նրանց շուրջ է ասես պտտվում ողջ մոլորակը: Կնշե՞ք, թե ո՞րն է Ձեզ համար իդեալական կնոջ կերպարը:
-Կարծում եմ՝ ցանկացած տղամարդու համար իդեալական կինը մայրն է: Եվ առհասարակ, տղամարդկանց հիմնական մասը հենց իր կողակցին է ընտրում մոր կերպարով, այսինքն իր կողքին փորձում է պատկերացնել այնպիսի կնոջ, ով իրեն նույն քնքշությամբ, հոգատարությամբ կվերաբերվի, ինչպես որ իր մայրը:
-Կնոջ ամենակարևոր հատկանիշը՝ ըստ ձեզ:
-Կարծում եմ դա նվիրվածությունն է: Ինչպես մայրն է նվիրված իր զավակին, այնպես էլ պետք է կինը նվիրված լինի իր ամուսնուն: Կանացիությունը, ապագա մայր լինելու այդ ներքին կերպարը, դա է կնոջը դարձնում իդեալական: Նույն ձև ես կարող եմ նշել իմ տատիկին, ով ևս կնոջ իդեալ է ինձ համար: Ի դեպ, ուզում եմ նշել, որ իդեալական կնոջը ես չեմ ասոցացնում արտաքինի հետ:
-Կնշե՞ք մի քանի կանանց անուններ, ովքեր համապատասխանում են ձեր կնոջ իդեալին:
-Իդեալական կին եմ համարում օրինակ ընկերոջս՝ Վարդան Բադալյանի կնոջը՝ Աստղիկին, ով հրաշալի կին է, մայր և աղջիկ: Նազենի Հովհաննիսյանը՝ իմ ընկերը, ով իդեալական կին է թե՛ արտաքնապես, թե՛ մարդկային իր տեսակով: Կարող եմ շատ անուններ տալ, շատ են նման մարդիկ:
Իսկ համաշխարհային ճանաչում ունեցող կանանցից, որոնց միայն արտաքինով կարող եմ գնահատել, կնշեմ Բեյոնսեին, միշտ խենթացել եմ նրա և դերասանուհի Ջուլիա Ռոբերթսի համար, և վերջերս սկսել եմ համակրել նաև Ռիհաննային:
-Կնոջ մեջ ի՞նչը կարող է ձեզ վանել միանգամից: Կառանձնացնե՞ք երեք հատկանիշ:
-Չափից դուրս ինքնավստահությունը, անհամեստությունը և ինքնահավան աղջիկներն ինձ դուր չեն գալիս, ովքեր սիրահարված են իրենց արտաքինի վրա:
-Իսկ այսօր հասցրե՞լ եք շնորհավորել ձեր մայրիկին, թեև հեռու է ձեզանից:
-Իհարկե շնորհավորել եմ մայրիկիս և տատիկիս, նրանց համար ծաղիկներ՝ վարդեր, եմ ուղարկել, քանի որ Վրաստանում են: Իսկ այստեղ շատ մարդիկ կան, որոնց պետք է դեռ հասցնեմ շնորհավորել: Երեկ անգամ մտածում էի հերթականությունը (ծիծաղում է): Պետք է նշեմ, մի տեսակ ավանդույթի պես, ամենաառաջիններից շնորհավորում եմ իմ նախկին պրոդյուսերին՝ Զառային: Նա մայրիկիս պես միշտ հոգ է տարել իմ մասին: Գնահատում ու սիրում եմ նրան՝ նաև դասում ինձ համար իդեալական կանանց ցանկին:
-Իսկ շնորհավորանքները հիմնականում լինում են բառերի՞ տեսքով, թե՞...
-Լինում են ուղղակի խոսքերի կամ ինչ-որ հուշանվերների տեսքով: Կարծում եմ՝ բոլորն ինձ կհասկանան, այնքան են թանկանում նվերներն այս օրերին, որ կարող են մարդուն հասցնել սննկացման (ծիծաղում է):
Չեմ սիրում ծաղիկներ նվիրել: Միակ ծաղիկը, որ նվիրելու դեպքում գնում եմ, դա գուցե շատ «պրիմիտիվ» թվա, բայց վարդն է:
-Ձեր շնորհավորանքը...
Շնորհավորում եմ մեր սիրելի կանանց և աղջիկներին մարտի 8-ի առթիվ, ցանկանում նրանց անսահման ժպիտ, երջանկություն: Կցանկանամ, որ միշտ լինեն ուշադրության կենտրոնում, սպասված և սիրված:
Զրուցեց՝ Ռուբինա Հակոբյանը
{gallery}1007{/gallery}


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը