«Տղաների խնջույք Վեգասում 3» (The Hangover) ֆիլմի թրեյլերն արդեն համացանցում է
Հասարակություն
Warner Bros կինոընկերությունը համացանցում տեղադրել է «Տղաների խնջույք Վեգասում 3» ֆիլմի առաջին թրեյլերը: Թոդ Ֆիլիփսի եռաֆիլմի վերջին մասը, ինչպես տեղեկացվում էր ավելի վաղ, վարձույթում կհայտնվի 2013թ. մայիսին:
Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Բրեդլի Կուպերը, Էդ Հելմսը, Զակ Հալիֆիանակիսը: Նրանք նկարահանվել էին նաև առաջին երկու ֆիլմերում, նույն դերակատարմամբ հանդես կգա Մայք Թայսոնը: Այս մասին փոխանցում է 1in.am-ը:
Տեսահոլովակում ֆիլմի սյուժեի վերաբերյալ քիչ մանրամասներ կան: Պարզ է, օրինակ, որ մահացել է Ալանի հայրը, և որ հերոսները կրկին մեկնում են Լաս-Վեգաս: Ավելի վաղ ռեժիսորը պատմել էր ֆիլմի սյուժեի որոշ մանրամասներ. Ալանը հոգեբուժարան է ընկնում, և ընկերները փորձում են նրան դուրս բերել այնտեղից: Ֆիլմը ստեղծողները խոստացել են ֆիլմում ներառել նաև արքայազն Հարիի լուսանկարների հրապարակման հետ կապված կատակը, որոնցում նա մերկ է:
Ֆիլմի առաջին մասը թողարկվել է 2009-ին, իսկ երկրորդը՝ 2011-ին: Երկուսն էլ հաջողություն են ունեցել: Վարձույթում ֆիլմերը մեկ միլիարդ դոլարից ավել են հավաքել՝ այն դեպքում, երբ դրանց ստեղծման վրա 10 անգամ քիչ է ծախսվել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը