Տարոն Մարգարյանը մասնակցել է «Հայուհի 2013» մրցանակաբաշխությանը
Հասարակություն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արամ Խաչատրյան համերգասրահում մասնակցել է Համազգային վստահության խորհրդի կողմից կազմակերպված «Հայուհի 2013» մրցանակաբաշխությանը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Միջոցառման սկզբում, մրցանակաբաշխության կազմակերպիչների նախաձեռնությամբ, տեղի է ունեցել «Մեր օրերի հայ անվանի կանայք» գրքի շնորհանդեսը, որի առաջին օրինակները քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիսավորությամբ հանձնել է միջոցառմանը ներկա գրքում ներկայացված կանանց:
Շնորհավորելով մարտի 8-ի և տոնին համընկած շնորհանդեսի կապակցությամբ՝ քաղաքապետը, մասնավորապես, նշել է, որ կնոջ հանդեպ դրսևորած սերն ու հարգանքը մեր ազգային ընդգծված առանձնահատկություններից մեկն է:
«Գաղտնիք չէ, որ մեր ընտանիքներում մեծամասամբ հենց հայ կինն է իր ուսերին տանում մեր երեխաների դաստիարակության ու կրթության պատասխանատու բեռը: Նաև այս տեսանկյունից է շատ ողջունելի հայ կանանց նվիրված գրքի ստեղծման գաղափարը: Առիթից օգտվելով՝ նաև սրտանց շնորհավորում եմ մեր սիրելի մայրերին, կանանց ու քույրերին՝ իրենց գեղեցիկ տոնի առիթով: Շնորհակալ ենք, որ դուք կաք, մեր կողքին եք: Առողջ եղեք, ու թող երջանկությունն ու հաջողություններն անպակաս լինեն ձեր օջախներից»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Միջոցառումն ուղեկցվել է «Սիրո և գեղեցկության գարնանային գույներ» խորագրով համերգային ծրագրով:
«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է փոխանցել դեռևս նախորդ տարեվերջին անցկացված հատուկ սոցիոլոգիական հարցումների տվյալների համաձայն վերջին 20 տարիների Երևանի լավագույն քաղաքապետ ճանաչվելու մասին վկայագիրը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը