Քիմ Քարդաշյանը հոսպիտալացվել է
Հասարակություն
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ, հայազգի Քիմ Քարդաշյանը, ով կրում է իր առաջնեկին, մեծ ջանքերի գնով է խուսափել երեխային կորցնելուց: Այս մասին հայտնում է Radar Online-ը:
32-ամյա Քիմի ինքնազգացողությունը վատացել է Փարիզից ԱՄՆ վերադառնալիս՝ ինքնաթիռում: Նրան անմիջապես տեղափոխել են Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկը:
Ապագա մայրիկը արտասվել է՝ վախենալով, թե կարող է կորցնել երեխային:
Բանն այն է, որ Քարդաշյանն անգամ հղիության ընթացքում է հետևում իր կազմվածքին և շարունակում զբաղվել սպորտով: Սակայն բժիշկները նրան զգուշացրել են՝ պետք է ժամանակավորապես դադարեցնել սպորտով զբաղվելը, հակառակ դեպքում դա վատ ավարտ կարող է ունենալ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)