Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. Անդրեասյան Արդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականը Հանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանել Լայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Երկու օր է դիմում եք ժողովրդին և ռազմական դրություն եք հայտարարում. Փաշինյանը` ընդդիմությանը Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ Աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը. Ավանեսյան 2027 թվականին մեր ծախսերը կանցնեն 4 տրիլիոն դրամը. Հովհաննիսյան Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական ծեծի ենթարկվել 

Զբաղվե՞լ, թե՞ չզբաղվել մինչամուսնական սեքսով

Հասարակություն

Հայաստանում տարիներ առաջ մինչամուսնական սեքսը տաբու էր, իսկ այսօր կարծես թե՝ ոչ. համենայնդեպս, երիտասարդությունն ազատ խոսում է այդ մասին, ավելին, նրանցից շատերը նույնիսկ նախընտրում են սեռական հարաբերություն ունենալ մինչ ամուսնությունը: Այս մասին BRAVO.am-ի հետ զրույցում փաստել է հոգեբան Լուսինե Խանդանյանը, թեմայի շուրջ զրուցել ենք նաեւ բժիշկ-սեքսոպաթոլոգ Նարինե Ներսիսյանի հետ:

«Հայ հասարակությունն այսօր պատրաստ է խոսել եւ մտածել մինչամուսնական սեռական հարաբերությունների մասին, ինչի ապացույցն են թեմայի վերաբերյալ բազմաթիվ հաղորդումները եւ թոք-շոուները հայկական հեռուստատեսությունում: Հայկական սերիալներում էլ, որքան հասցրել եմ նկատել, բարքերը բավական թեթեւ են ներկայացված»,-նշել է հոգեբան Լուսինե Խանդանյանը:

Այնուամենայնիվ, ինչքան էլ հասարակությունը խոսի ու մտածի մինչամուսնական սեքսի մասին, ընդունի կամ չընդունի նման կապերը, մասնագետները կարծում են, որ մինչամուսնական սեռական հարաբերություններն ունեն իրենց դրական եւ բացասական հետեւանքները:

Որո՞նք են մինչամուսնական սեռական հարաբերությունների դրական եւ բացասական հետեւանքները.

Բժիշկ-սեքսոպաթոլոգ Նարինե Ներսիսյանը մեզ հետ զրույցում նշել է՝ ուռո-գինեկոլոգիական տեսանկյունից մինչամուսնական սեռական հարաբերությունների բացասական հետեւանքները երկուսն են՝ անցանկալի հղիություն եւ սեռավարակներ. «Սակայն բացասական հետեւանքներ կարող են լինել ոչ միայն սեռական օրգանների հետ կապված, այլեւ հոգեսեռական տեսանկյունից. եթե զույգը բավականաչափ հասուն չէ սեռապես, չկա երկկողմանի ներքին պարտավորվածության, պատասխանատվության զգացում եւ սեռական հարաբերություն ունենալուց հետո տղան կամ աղջիկը հանգիստ կարող է թողնել զուգընկերոջը, ապա լքվածի մոտ կարող են առաջանալ հոգեսեռական բնույթի մի շարք խնդիրներ՝ ինքնագնահատականի անկում, իմպուլսիվ սեռական կյանք սկսելու ցանկության առաջացում, սեռական անինքնավստահություն, սեռական թուլություն կամ սառնություն: Բոլոր այս խնդիրները ժամանակի ընթացքում կարող են առաջացնել հոգեհուզական եւ նյարդային լարվածություն, որից էլ սկիզբ են առնում մի շարք մարմնական հիվանդություններ: Մեր պրակտիկայում շատ հաճախ նկատում ենք, որ մարմնական հիվանդության հիմքում թաքնված է սեռական անբավարարության զգացումը»:

«Սակայն, եթե կա երկկողմանի ներքին պարտավորվածություն, եւ եթե անհատը պատրաստ է ունենալ սեռական հարաբերություններ, ապա մինչամուսնական սեռական հարաբերությունների հետեւանքով ոչ մի խնդիր էլ չի կարող առաջանալ»,- վստահեցրել է Նարինե Ներսիսյանը:

Անկողնում բավականություն փնտրողները

Հոգեբան Լուսինե Խանդանյանի փոխանցմամբ՝ որոշ հետազոտությունների համաձայն՝ զույգերը, որոնք մինչեւ ամուսնությունը սեռական հարաբերություններ չեն ունեցել, հետագայում կարող են ավելի կայուն միություններ կազմել, ավելի գոհ լինել ինչպես սեռական, այնպես էլ ընդհանուր առմամբ իրենց հարաբերություններից. «Գուցե դա պայմանավորված է նրանով, որ այս զույգերը հասցրել են սովորել լուծել վիճելի հարցերը եւ քննարկել խնդիրները. նրանք անկողնում ոչ թե հաշտեցում, այլ բավականություն են փնտրում»:

Սեռական հարաբերությունների մեջ մտնելը սիրո ապացո՞ւյց

Լուսինե Խանդանյանը նշել է, որ դեռահաս աղջիկներից ստացել է բազմաթիվ նամակներ, որոնք ներկայացրել են հենց մինչամուսնական սեռական հարաբերությունների խնդիրը: Աղջիկներից շատերը պատմել են, որ իրենց ընկերը որպես սիրո ապացույց պահանջում է սեռական հարաբերությունների մեջ մտնել. «Թերահավատորեն եմ վերաբերվում այդ երիտասարդների սիրուն: Սեռական հարաբերությունների մեջ մտնելու համար նախ անհրաժեշտ է պատրաստ լինել հոգեբանորեն, իսկ մինչեւ դրան հասնելը աղջկա եւ տղայի հարաբերությունները որոշ «փուլեր» պետք է անցնեն: Այսպես, երբ երիտասարդները նոր են ծանոթանում, սկսվում է ռոմանտիկ հանդիպումների փուլ, երբ յուրաքանչյուր հաջորդ հանդիպում բերում է նոր զգացողություններ, նոր ինչ-որ բան է բացահայտում: Այդ ժամանակ հարաբերություններն ավելի «մաքուր» ու «պարզ» են, եւ բացարձակ պարտադիր չէ ժամանակից շուտ սեռական կյանք սկսել, առավել եւս դա անել ոչ թե ելնելով մեծ զգացմունքից, այլ՝ պարտադրված: Իսկ երիտասարդը, որը սիրում է, երբեք չի կարող նման պահանջ ներկայացնել: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ասել «ոչ»»:

Ե՞րբ կարելի է սկսել ապրել սեռական ակտիվ կյանքով

Բժիշկ-սեքսոպաթոլոգ Նարինե Ներսիսյանն ասել է, որ կանանց եւ տղամարդկանց հոգեսեռական զարգացումն ավարտվում է միջինը 25 տարեկանում. «Այս տարիքում են վերջնականապես հասունանում եւ ձեւավորվում գլխուղեղի այն կենտրոնները, որոնք պատասխանատու են սեռական ֆունկցիայի ու սեռական վարքի կառավարման համար: Չնայած, որ վերարտադրողական ֆունկցիան ավելի շուտ է ձեւավորվում՝ միջինը 13 տարեկանում, այդ տարիքում պատանի թե աղջկան, թե տղային սեքսուալ առումով հասուն դեռ չի կարելի համարել: Միայն սեռական գրգիռներին պատասխանելու կարողությունը բավարար չէ սեռապես հասուն համարվելու համար: Պատանուն սեռապես հասուն կարելի է համարել այն ժամանակ, երբ նա ի վիճակի է դառնում վերահսկել իր սեռական մղումները, կառուցել միջանձնային հարաբերություններ եւ ներառել սեռական ինքնարտահայտման կարողությունը այդ հարաբերություններում: Այս ամենը պետք է ամուր հիմքեր ունենան սեռային պատկանելիության գիտակցման եւ դրանում սեփական հարմարավետության զգացումի մեջ: Երբ սեռական հասունացումը ավարտվում է՝ մոտ 25 տարեկանում, երիտասարդներն ավելի հավասարակշված են դառնում, չեն շարժվում միայն ու միայն էմոցիոնալ ռեակցիաներով, հետեւաբար ավելի քիչ սխալներ են գործում»:

Երբ կա սեռական պահանջ, որը չի բավարարվում

Նարինե Ներսիսյանը վստահեցրել է, որ միջինը 25 տարեկան երիտասարդը, եթե չի ունենում սեռական հարաբերություններ, ապա արդեն խնդիրներ կարող են առաջանալ սեռական զսպվածության հետեւանքով. «Երբ կա պահանջ, որը չի բավարարվում, առաջանում է ներքին սեքսուալ անբավարարվածություն, որն էլ երբ կուտակվում է, առաջանում են նեւրոզներ, ինչի հետեւանքով էլ մարդը դառնում է չար, նախանձ, անհամբեր: Իզուր չեն ռուսները բացասական կոնտեքստով կիրառում «старая дева»/ «պառավ կույս» բառակապակցությունը»:

Կուսությունը նորմալ երեւույթ է մինչեւ որոշակի տարիք

Մեզ հետ զրույցում Լուսինե Խանդանյանն էլ իր հերթին նշել է, որ կուսությունը նորմալ երեւույթ է մինչեւ որոշակի տարիք. «Երեսունին ավելի մոտ տարիքում ձեւավորվում է ներքին անհանգստություն, թե «արդյո՞ք կկարողնամ ես», «արդյո՞ք ես նորմալ եմ»: Առաջացած կասկածների շղթան կարող է պատճառ դառնալ, օրինակ՝ սեփական մարմինը չընդունելու, զգայականության թուլացման, հույզերն ու ցանկությունները ցուցադրելու բարդույթների եւ այլն»:

Հոգեբաններն առաջարկում են սեռական կյանքի բացակայությունը լրացնելու առողջ տարբերակ. «Պարզապես անհրաժեշտ է պահպանել կապը մարմնի հետ՝ սպորտով զբաղվել, պարել, մերսման գնալ եւ այլն»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Առանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵրկու օր է դիմում եք ժողովրդին և ռազմական դրություն եք հայտարարում. Փաշինյանը` ընդդիմությանը Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ Աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը. Ավանեսյան2027 թվականին մեր ծախսերը կանցնեն 4 տրիլիոն դրամը. Հովհաննիսյան Այս ոճիրը կատարած ահաբեկչին դիտարկու՞մ եք մի օր հանձնեք Ադրբեջանին. Կարապետյանը՝ Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական ծեծի ենթարկվել Ալիևը նոր պահանջը՝ Հայաստանին. Մենք ընտրում ենք արժանապատվությունն ու խաղաղությունը․ Վրաստանը՝ ԵՄ-ին Նախագծել ենք նորարարական բժշկական կենտրոն. Ավանեսյանը` Էջմիածնի հիվանդանոցի մասին Եթե ինձ հրաժարական տալ են հորդորում, ես էլ Արթուր Խաչատրյանին հորդորում եմ ստեր չտարածել. Պապիկյան Առաջադրեք թեկնածուի իմ վրա ինչու՞ եք մունաթ գալիս. Փաշինյանը` Ասլանյանին Հայաստանը միացել է ԱՊՀ երկրների՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ հայտարարությանըԹոքային ժանտախտի մասով մեր օպերատիվ խումբը մոնիթորինգ է անում, ՀՀ եկողների մասով հսկողություն կլինի Առաջին D-30 հրանոթը ձեռք է բերվել 2024 թվին, դրանից առաջ այդպիսի զենք չենք ունեցել. ՓաշինյանTRIPP-ի շուրջ աժոտաժները ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը. ՄիրզոյանՈւնենք համակարգ, որը գնահատում է մեր քաղաքացիների ապահով-անապահով լինելը. ԹորոսյանՇաբաթների ընթացքում կլուծվի բազմաբնակարան շենքերի տների բաշխման հարցը. ԹորոսյանՀայաստանն ու Չեխիան քննարկել են սոցիալական ոլորտում համագործակցության ընդլայնումըԿԺԴՀ-ն զգուշացնում է ԱՄՆ-ին, Ռուսաստանը՝ «զգոն է»․ աշխարհը՝ լարվածության շեմինԿարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումըՓաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տունԽաչատրյան․ Ընդդիմությունը Պապիկյանի փոխարեն թող զբաղվի երկրի պաշտպանությամբՇաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ ՓաշինյանԱդրբեջանցի զինծառայողը չի դիմադրել իրեն ձերբակալելիս. պարզաբանում է ՊապիկյանըԹորոսյանը մեկնաբանում է, թե որ մարզերում է իրականացվում բնակապահովվման ծրագրերը«Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. ՄիրզոյանՄեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալ. ՓաշինյանՄարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան32-ամյա երիտասարդը օդաճնշիչ հրացանով կրակել է համագյուղացու շանըEuromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվելՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց համայնքին վերադարձվել է 12 հողատարածք՝ ընդհանուր 6011,48 քմ մակերեսովԻնքնաթիռների բախում, առանձնատանը հարվածած ջերմանավ․ թեժ կադրեր աշխարհիցSpiegel. Եվրոպական խորհրդարանում տեղադրվել է մերկ Թրամփի ոսկեզօծ արձանըԴատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը#ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՔրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանիցՓեզեշքիան. Իրանը բանակցություններ է վարում պատերազմի պայմաններում իր իրավունքները պաշտպանելու համարՉեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր ԱթոռԱրգենտինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեսսիին կարիերայի համարԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է ևս 1.24 միլիարդ եվրո՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համար
Ամենադիտված