«168 ժամ». ՀԱԿ-ի հետ միասին պայքարին դեմ է «Ժառանգությունը»
Հայկական Մամուլ
Երեկ երեկոյան ՀՅԴ ԳՄ շենքում տեղի է ունե ցել «Բարգավաճ Հայաստանի» (ԲՀԿ), Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) և
«Ժառանգության» ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը: «168 ժամը» գրում է, որ ԲՀԿ-ից քննարկմանը մասնակցել են Վարդան
Օսկանյանը և Նաիրա Զոհրաբյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը և Աղվան Վարդանյանը, իսկ «Ժառանգությունից»՝ Ռուբիկ Հակոբյանը և Հովսեփ Խուրշուդյանը:
Քննարկվել է Երևանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու հնարավորության հարցը, և կողմերից յուրաքանչյուրը ներկայացրել է իր մոտեցումները: Այս հարցում վերջնական որոշում չի կայացվել: Ընդամենը որոշվել է քննարկումը շարունակել այսօր:
Հետաքրքիր է, որ այս քննարկումներից դուրս է թողնվել Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), չնայած ՀԱԿ ներկայացուցիչները ևս կողմ էին արտահայտվել միասնական ցուցակին: ՀԱԿ-ի մասնակցությանն ամենաշատը դեմ է «Ժառանգությունը», որի ներկայացուցիչներն, ըստ էության, դեմ են որևէ միավորման, որտեղ կարող է լինել ՀԱԿ-ը»,- հավելում է թերթը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը