Փակ են Սելիմի լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները
Հասարակություն
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ են Սելիմի լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ), Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ, Շիրակի մարզի Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները:
Վրաստանի ՆԳՆԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար' անվաշղթաների կիրառման դեպքում:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհահատվածներով երթևեկելուց:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը