Հարավային Կորեայում 9 ձկնորս է զոհվել` այրվող նավից ցատկելով սառցակալած ջրերի մեջ
Աշխարհ
Հարավային Կորեայում ձկնորսական նավակի վրա բռնկված հրդեհի արդյունքում 9 ձկնորս է զոհվել, ևս մեկն անհետ կորել է. շաբաթ օրը հայտնում է Риа Новости-ն:
Ոստիկանության խոսքերով՝ նավի բոցավառումը սկսվել է Երևանի ժամանակով 00.20-ի սահմաններում Սեուլից հարավ գտնվող Քուսան քաղաքից 24 կմ հեռավորության վրա:
Կրակից և ծխից փախենալով՝ ձկնորսները դուրս են ցատկել նավի վրայից սառցակալած ծով: Անձնակազմի 11 անդամներից հաջողվել է փրկել միայն մեկ հոգու, 9 մարդ զոհվել է սառցակալումից, ևս մեկի որոնողական աշխատանքները շարունակվում են:
Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)