Հյուսիսային Կորեան մերժում է ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած բանաձևը
Աշխարհ
Հյուսիսային Կորեան շաբաթ օրը պաշտոնապես մերժել է ընդունել իր նկատմամբ պատժամիջոցները սաստկացնելուն ուղղված ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած բանաձևը, որի ընդունումը պայմանավորված էր 2013թ. փետրվարին միջուկային փորձարկում անկացնելու հանգամանքի հետ:
«ԿԺԴՀ-ն առաջվա պես դատապարտում է և վճռականապես մերժում իր նկատմամբ ընդունվող բոլոր պատժամիջոցները, որոնք ԱՄՆ-ի թշնամական քաղաքականության արդյունք են հանդիսանում»,-ասված է ԿԺԴՀ-ի ԱԳՆ տարածած պաշտոնական հայտարարության մեջ:
Աշխարհը կտեսնի, որ ԿԺԴՀ-ն կամրապնդի իր պետության դիրքերը՝ որպես համաշխարհային գերտերություն, որը միջուկային զենք ունի իր տնօրինության տակ. ասված է հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)