Ահաբեկիչը Աֆղանստանի ՊՆ-ի մոտ պայթել է Պենտագոնի ղեկավարի այցի ժամանակ
Աշխարհ
Շաբաթ օրը մահապարտ ահաբեկիչն Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում՝ ՊՆ-ի շենքի մուտքի մոտ, պայթացրել է իրեն այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը կատարում էր իր պաշտոնական այցը դեպի Աֆղանստան. գրում են տեղական ԶԼՄ-ները:
Համաձայն դեպքի վայրում աշխատող ոստիկանության հայտնած տվյալների` ահաբեկչությունից զոհվել է 8 և վիրավորվել 10 մարդ:
ՊՆ-ի ներկայացուցիչների խոսքերով՝ ահաբեկիչը շենքին մոտեցել է հեծանիվով:
ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչը հավաստել է, որ ուրբաթ օրը Քաբուլ ժամանած Հեյգելը չի տուժել ահաբեկչությունից, քանի որ դեպքի վայրից հեռու էր գտնվում:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան