Սեյրան Օհանյանն ընդունել է Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը
ԱՐԽԻՎ
Ս.թ. մարտի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և Հայաստան-Եվրամիության համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը ողջունել են Եվրամիության դերակատարությունը Հարավային Կովկասում փոխվստահության հաստատման և տարածաշրջանի կայուն զարգացման գործում: ՀՀ պաշտպանության նախարարը և ԵՄ պատվիրակը համակարծիք էին նաև Հայաստանի և Եվրամիության միջև պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման նպատակահարմարության հարցում:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան