Քենիայում նախագահական ընտրություններում հաղթել է մարդկության դեմ հանցագործություն իրագործած թեկնածուն
Աշխարհ
Քենիայում ընթացող նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել երկրի փոխվարչապետ Ուհուրու Քենիյատտան, ում Միջազգային քրեական դատարանը մեղադրում է մարդկության դեմ հանցագործություների համար. գրում էReuters-ը:
Համաձայն առկա տեղեկությունների, որոնք տրամադրում է Քենիայի ընտրական հանձնաժողովը, բոլոր քվեաթերթիկները մշակելուց հետո Քենիյատտան հավաքել է ձայների 50.03%-ը և հաղթել է նախագահական ընտրությունները առաջին փուլում: Նրա գլխավոր ընդդիմադրի՝ վարչապետ Ռայլ Օդինգի շտաբից հայտնում են, որ չի բացառվում, որ իրենք վիճարկեն ընտրությունների արդյունքերը:
Քենիյատտան մեղադրվում է 2007թ. Քենիայում անկարգություններ կազմակերպելու համար, որի արդյունքում զոհվել էր 1.200 մարդ:
Ընտրությունները Քենիայում անցկացվել են մարտի 4-ին: Ընտրության արդյունքում որոշվել է ոչ միայն նախագահը, այլև խորհրդարանի երկու պալատների պատգամավորներն ու տեղական ինքնակառավարման մարմինները:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)