Բարաք Օբամայի եղբայրը պարտվել է Քենիայի նահանգապետի ընտրություններում` հավաքելով 1%
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ավագ եղբայր 54-ամյա Մալիք Օբաման պարտվել է Քենիայի արևմուտքում գտնվող Սիայա նահանգի նահանգապետի ընտրություններում. հայտնում է ամերիկյան Politico պարբերականը:
Նահանգապետի ընտրություններն անցկացվել էին երկուշաբթի օրը, սակայն արդյունքները հրապարակվել են միայն շաբաթվա վերջում:
Մալիք Օբաման հանդես էր գալիս որպես անկախ թեկնածու՝ չներկայացնելով ոչ մի կուսակցություն: Արդյունքում նա զբաղեցրել է միայն 3-րդ տեղը:
Շաբաթվա կեսին հրապարակված նախնական տվյալները ցույց են տվել, որ Օբամայի օգտին քվեարկել է ընտրողների 1%-ը: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հայրը արմատներով Քենիայից է:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)