Բուրլեսկի թագուհին՝ սեքսուալ ներքնազգեստի հավաքածուի հեղինակ
Հասարակություն
Դիտա ֆոն Տիզը առաջին անգամ չէ, որ թողարկում է հասանելի գնային սահմաններում, նորաձև հավաքածու։ «Von Follies» անվանմամբ ներքնազգեստների հավաքածուն ներկայացվել էր դեռ անցած տարվա դեկտեմբերին։ Այժմ, հաջողությունից հետո, նա թողարկում է միանգամից երկու հավաքածու՝ ներքնազգեստների և օծանելիքի։ Դիվայի խոսքերով երկու հավաքածուներն էլ արտացոլում են իր իմիջի երկու հիմնային թեմաները՝ գլամուրն ու վինտաժը։
«Ես արդեն երկար տարիներ է, ինչ զբաղվում եմ վինտաժային ներքնազգեստներ հավաքելով և շատ բան գիտեմ դրա մասին։ Այս հավաքածուում ես համատեղել եմ հարմարավետությունն ու ռետրո ոճի հմայքը։ Ինչ վերաբերում է օծանելիքին, ապա իմ կուռքերը միշտ էլ եղել են 20-ականների ֆիլմերի աստղերը, և ես ուսումնասիրել եմ նրանց ճաշակը, որի արդյունքում ստացվել է նուրբ, էլեգանտ բուրմունք, որը հիշեցնում է այդ ժամանակաշրջանի մասին»։ Հավաքածուն ամբողջությամբ կցուցադրվի ապրիլի 23-ին։

{gallery}1015{/gallery}
el.am


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը