Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. Անդրեասյան Արդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականը Հանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանել Լայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Երկու օր է դիմում եք ժողովրդին և ռազմական դրություն եք հայտարարում. Փաշինյանը` ընդդիմությանը Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ Աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը. Ավանեսյան 2027 թվականին մեր ծախսերը կանցնեն 4 տրիլիոն դրամը. Հովհաննիսյան Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական ծեծի ենթարկվել 

Նարեկ Հայկազյան. «Մարդիկ հենց այնպես չեն չարանում»

Հասարակություն

Դերասան Նարեկ Հայկազյանը հաճախ է հայտնվում էկրաններին, սակայն հազվադեպ է պատմում իր եւ իր անձնական կյանքի մասին: NEWS.am STYLE-ը փորձեց լրացնել այդ բացը:

Նարեկ, ըստ Ձեզ, ի՞նչն է ամենակարեւորը լավ դերասան դառնալու համար:

Դերասանը պետք է անընդհատ զբաղվի ինքնազարգացմամբ, լինի աշխատասեր եւ ձգտի կատարելության: Պետք է միշտ միայն առաջ նայել: Եվ, ամենակարեւորը, անկեղծ լինել սեփական անձի եւ հանդիսատեսի հետ: Բայց լավ դերասանն առաջին հերթին պետք է լավ մարդ լինի:

Իսկ ինչպիսի՞ հերոսների եք նախընտրում խաղալ. դրակա՞ն, թե՝ բացասական:

Սիրում եմ լավ, վառ կերպարներ մարմնավորել, եւ կարեւոր չէ՝ նրանք դրակա՞ն են, թե՝ բացասական: Պարզապես բացասական կերպարներն իրենց խորությունն ու հակասականությունն ունեն, որոնք դերասանը պետք է ներկայացնի հանդիսատեսին: Իսկ ես սիրում եմ այդ գործընթացը: Եթե էությամբ դրական մարդ ես, դրական հերոսի կերպար ստեղծելիս քո բնավորության որոշ գծեր ես ներդնում դրանում: Իսկ բացասական կերպարների պարագայում միշտ փնտրտուքների մեջ ես. շարժումներ, դեմքի արտահայտություն, բնավորություն… Դա ավելի դժվար, բայց ավելի հետաքրքիր է:

Պատմեք Ձեր առաջին դերի մասին: Շա՞տ էիք վախենում բեմ դուրս գալ:

Այդ ժամանակ երրորդ կուրսում էի սովորում, խաղում էի Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրվող «Ռուզան» ներկայացման մեջ: Հիշում եմ, որ շատ էի վախենում: Աղոթեցի եւ դուրս եկա դեմ: Խաղում էի սիրահարված, հայրենասեր, ըմբոստ եւ քաջ զինվորի դերում, ով հանուն սիրելի աղջկա պատրաստ է թշնամու հետ մինչեւ վերջ կռվել: Ի դեպ, Ռուզանին մարմնավորում էր կինս՝ Ծովինար Մարտիրոսյանը, չնայած այն ժամանակ դեռեւս ամուսնացած չէինք: Ես սիրահարված էի նրան, թերեւս, այդ պատճառով էլ իմ առաջին դերը ստացվեց:

Իսկ Ձեզ համար հանդիսատեսի կարծիքը կարեւո՞ր է: Շատերն այսօր այնքան չարացած են…

Իհարկե, չէ՞ որ հենց հանդիսատեսն է գնահատում դերասանին: Իսկ մարդիկ հենց այնպես չեն չարանում. չարանում են չստացված կյանքից ու էլի շատ այլ պատճառներով: Բայց, կարծում եմ, չարին էլ պետք է բարությամբ պատասխանել, այլապես ինչո՞ւ է մեզ մարդկայնություն եւ խիղճ տրված: Իսկ կյանքը բումերանգի նման է: Քո արարքներն անպայման վերադառնում են քեզ:

Հետաքրքիր միտք է: Իսկ ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

Մորս, ով ինձ միշտ ուժ է տվել, սեր պարգեւել, դաստիարակել ու շատ այլ բաներ, որոնք խոսքերով չես փոխանցի: Կյանքի ուսուցիչս էլ հենց ինքը՝ կյանքն է, որին պետք է շատ զգույշ վերաբերվել: Իսկ ահա բեմական ուսուցիչս Վահե Շահվերդյանն է, ով դերասաններ կրթելու գործում իսկական վարպետ է:

Իսկ ո՞վ է Ձեր առաջին քննադատը:

Ծովինարը: Եթե նույնիսկ ոչինչ էլ չասի, ես ամեն ինչ հասկանում են նրա դեմքի արտահայտությունից:

Ձեր որդուն՝ Անրիին, հասցնո՞ւմ եք ժամանակ տրամադրել:

Իհարկե: Գրեթե միշտ նա ինձ հետ է, որքան էլ զբաղված կամ հոգնած լինեմ, առաջին տեղում նա է: Նրանից կարեւոր գործ այս աշխարհում չունեմ:

Դժվա՞ր է ապրել մի ընտանիքում, որտեղ ամուսինները երկուսն էլ դերասան են:

Ոչ, նույնիսկ շատ հեշտ է: Ինձ համար շատ կարեւոր է տան ջերմությունն ու հանգիստ մթնոլորտը: Ես ու Ծովինարը երբեք աշխատանքային հարցերը տուն չենք բերում, դերերն ու աշխատանքը մնում են էկրանին ու թատրոնում: Իսկ տանն ապրում ենք մեր կենցաղով, մեր Անրիով: Մի խոսքով, ավանդական հայկական ընտանիք ենք:

Իսկ Ծովինարը լա՞վ տնային տնտեսուհի է:

Հիանալի տնային տնտեսուհի, հիանալի կին, հիանալի մայր: Ես սիրում եմ համեղ ուտել, եւ նա այդ մասին հրաշալի գիտի: Այդ պատճառով նրա մոտ ամեն ինչ «գերազանց» է: Ես երբեք ձուկ չեմ սիրել ու չեմ կերել: Բայց կնոջս պատրաստած ձուկը մեկ հաճույքով եմ ուտում:

Նարեկ Հայկազյանի երջանկության գաղտնիքը…

Իմ ամենամեծ հարստությունն ընտանիքս է, տղաս, նրա ուրախ ժպիտը, նրա յուրաքանչյուր նոր շարժումը, արարքը: Եթե անգամ հնարավոր լիներ ժամանակը հետ տալ, ես նույն կերպ կապրեի, նույն ընտանիքը կստեղծեի: Այդ է իմ երջանկության գաղտնիքը եւ ուրիշ երջանկություն ինձ հարկավոր չէ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Առանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵրկու օր է դիմում եք ժողովրդին և ռազմական դրություն եք հայտարարում. Փաշինյանը` ընդդիմությանը Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ Աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը. Ավանեսյան2027 թվականին մեր ծախսերը կանցնեն 4 տրիլիոն դրամը. Հովհաննիսյան Այս ոճիրը կատարած ահաբեկչին դիտարկու՞մ եք մի օր հանձնեք Ադրբեջանին. Կարապետյանը՝ Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական ծեծի ենթարկվել Ալիևը նոր պահանջը՝ Հայաստանին. Մենք ընտրում ենք արժանապատվությունն ու խաղաղությունը․ Վրաստանը՝ ԵՄ-ին Նախագծել ենք նորարարական բժշկական կենտրոն. Ավանեսյանը` Էջմիածնի հիվանդանոցի մասին Եթե ինձ հրաժարական տալ են հորդորում, ես էլ Արթուր Խաչատրյանին հորդորում եմ ստեր չտարածել. Պապիկյան Առաջադրեք թեկնածուի իմ վրա ինչու՞ եք մունաթ գալիս. Փաշինյանը` Ասլանյանին Հայաստանը միացել է ԱՊՀ երկրների՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ հայտարարությանըԹոքային ժանտախտի մասով մեր օպերատիվ խումբը մոնիթորինգ է անում, ՀՀ եկողների մասով հսկողություն կլինի Առաջին D-30 հրանոթը ձեռք է բերվել 2024 թվին, դրանից առաջ այդպիսի զենք չենք ունեցել. ՓաշինյանTRIPP-ի շուրջ աժոտաժները ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը. ՄիրզոյանՈւնենք համակարգ, որը գնահատում է մեր քաղաքացիների ապահով-անապահով լինելը. ԹորոսյանՇաբաթների ընթացքում կլուծվի բազմաբնակարան շենքերի տների բաշխման հարցը. ԹորոսյանՀայաստանն ու Չեխիան քննարկել են սոցիալական ոլորտում համագործակցության ընդլայնումըԿԺԴՀ-ն զգուշացնում է ԱՄՆ-ին, Ռուսաստանը՝ «զգոն է»․ աշխարհը՝ լարվածության շեմինԿարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումըՓաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տունԽաչատրյան․ Ընդդիմությունը Պապիկյանի փոխարեն թող զբաղվի երկրի պաշտպանությամբՇաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ ՓաշինյանԱդրբեջանցի զինծառայողը չի դիմադրել իրեն ձերբակալելիս. պարզաբանում է ՊապիկյանըԹորոսյանը մեկնաբանում է, թե որ մարզերում է իրականացվում բնակապահովվման ծրագրերը«Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. ՄիրզոյանՄեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալ. ՓաշինյանՄարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան32-ամյա երիտասարդը օդաճնշիչ հրացանով կրակել է համագյուղացու շանըEuromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվելՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց համայնքին վերադարձվել է 12 հողատարածք՝ ընդհանուր 6011,48 քմ մակերեսովԻնքնաթիռների բախում, առանձնատանը հարվածած ջերմանավ․ թեժ կադրեր աշխարհիցSpiegel. Եվրոպական խորհրդարանում տեղադրվել է մերկ Թրամփի ոսկեզօծ արձանըԴատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը#ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՔրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանիցՓեզեշքիան. Իրանը բանակցություններ է վարում պատերազմի պայմաններում իր իրավունքները պաշտպանելու համարՉեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր ԱթոռԱրգենտինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեսսիին կարիերայի համարԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է ևս 1.24 միլիարդ եվրո՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համար
Ամենադիտված