Ջասթին Բիբերը գիտակցությունը կորցրել է հենց բեմի վրա
ԱՄՆ
Հանրահայտ կանադացի երգիչ Ջասթին Բիբերը գիտակցությունը կորցրել է հենց ելույթի ժամանակ: Դեպքը տեղի է ունեցել լոնդոնյան O2 Arena-ի բեմում: Այս մասին գրում է Сelebscoop-ը:
19-ամյա Ջասթինը մինչ համերգի սկսվելը գանգատվել է առողջական վիճակից: Նրա մենեջերներն ասում են, որ տղան իրականում ուղղակի հյուծվել էր, քանի որ նա երեք համերգ է տվել անընդմեջ:
Հիմա երգիչը գտնվում է բժիշկների հսկողության ներքո և փորձում է վերականգնել ուժերը: Նրա երկրպագուները կոչ են անում իրենց կուռքին ընդմիջում վերցնել:
Ի դեպ, սա առաջին նմանօրինակ դեպքը չէ: Անցյալ տարվա աշնանը Բիբերը կրկին բեմի վրա ուշագնաց է եղել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)