Սոնան՝ Արտո Թունջբոյաջյանին. Քո զուբի-դուբի երգելը և արտասանելն էլ մեզ դուր չի գալիս
Հասարակություն
Այս անգամ կրքերը իսկապես թեժ էին «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի հերթական եթերի վերջում:
Բանն այն է, որ Արտո Թունջբոյաջյանը Սոնայի թիմից Մերի Մնջոյանի՝ Արթուր Գրիգորյանի երգերից մեկի կատարումը քննադատեց՝ նշելով, թե աղջիկը չի կարողանում իր հզոր տվյալները ճիշտ ներկայացնել: Նախագծի հաղորդավարներից Ռաֆայել Ղազանչյանը փորձեց ուղղել Արտո Թունջբոյաջյանին, սակայն Արտոն ավելի զայրացկոտ տոնով շեշտեց, թե իրենք ապուշ չեն, հասկանում են:
Հերթը հասավ Սոնային, և երբ նա պետք է կարծիք հայտներ իր մասնակցի կատարման վերաբերյալ, Սոնան ոչ միայն դրական գնահատեց աղջկա ելույթը, այլև անդրադարձավ Արտոյի քննադատմանը և բորբոքված տոնով դիմելով երգչին՝ ասաց, որ Արտոյի՝ առանց բառերի զուբի-դուբի երգելը կամ ոտանավոր արտասանելով երգելը գուցե իրենց էլ դուր չի գալիս, սակայն իրենք, խորը հարգանք տածելով երգչի հանդեպ, լռում են:
Սոնան հավելեց, որ ինքն էլ ունի առանց բառերի երգեր, ինչպես Արտոն, ու այդ երգերը չեն, որոնցով պետք է համեմատություն անցկացնել մասնակիցների կատարումների միջև, և չի կարելի բեմում կանգնած մասնակցին վատ դրության մեջ դնել:
Մինչ Արտոն կփորձեր Սոնայից ճշտել, թե իր երգերից որի մասին է խոսքը, Ռաֆայել Ղազանչյանը փորձեց հարթել իրավիճակը և վերջ տալ կրքերի բորբոքմանը, համենայն դեպս, էկրանի առջև:
Սակայն այն, որ Արտոյի տրամադրության վրա ազդեց Սոնայի արձագանքը, ակնհայտ էր նրա դեմքի արտահայտությունից, որին հետևում էին հեռուստանախագծի տեսախցիկները:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը