Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» 

Թերլեմեզյանն առաջնակարգ սնայպեր էր

Գիտություն և Մշակույթ

Ականավոր քանդակագործ Արա Սարգսյանի «Հոդվածներ, ելույթներ, հուշեր» գրքում հատուկ արժեք են ներկայացնում վարպետի հուշագրությունները, որոնցում գրական ակնբախ ձիրքով, պատկերավոր, երբեմն նուրբ հումորով համեմված նա պատմում է իր ապրած կյանքի ու մտերիմների արվեստի մասին` պատկերելով նրանց կենդանի դիմանկարը:

Ստորև ձեզ ենք ներկայացնում այդ գրքում տեղ գտած «Կտակը» /տես նաև` «Թերլեմեզ թուրքերեն նշանակում է «չքրտնող». Փանոս Թերլեմեզյանի մասին»,  հոդվածից մի փոքրիկ հատված:

«Թերլեմեզյանն առաջնակարգ սնայպեր էր:

Շատ անգամ է պատմել նա իր փոթորկալի կյանքից հետաքրքիր դրվագներ։ Երբ մենք երկուսով մենակ էինք լինում, ես աշխատում էի տարբեր հնարքներով ու հարցերով նրան տանել ետ, դեպի պատմության ոչ հեռավոր անցուղիները և նրա մեջ առաջացնում էի հուշեր պատմելու ցանկություն:

Հափշտակությամբ էի լսում նրա ամեն մի խոսքը, սարսուռ էր ազդում վրաս, երբ նա պատմում էր իր կրած տառապանքների մասին, իսկ հաճույք և հրճվանք էի զգում, երբ լսում էի նրա հերոսական գործերի հաղթական ելքի մասին:

Ահա այդ դեպքերից մեկը:

Ւննսունական թվականներին թուրքական ոստիկանության հետապնդումից և սպառնացող մահվան պատժից ազատվելու տենչով, Փանոսը, միայնակ փախչում է սարերը և պահվում։ Մի քանի շաբաթ անզեն նա թափառում է սարերում և կերակրվում վայրի պտուղներով։ Մի գեղեցիկ օր հեռվից նկատում է թուրքական մի ժանդարմի, որը, մինչև ատամները զինված, ձիուն նստած, ինքնագոհ ու երգելով գալիս է դեպի նրա թաքստոցը։ Փանոսը վայրկյան իսկ չի կորցնում, բարձրանում է ծառը և սպասում է ժանդարմի հասնելուն։ Երբ ժանդարմն արդեն ծառի տակ էր, լուսանի նման նա նետվում է ձիու վրա, գետին է գլորում հղփացածին, զինաթափում է, վերցնում է զենքը, փամփուշտները և ձին։ Ժանդարմը գրեթե մերկ, սարսափահար փախչում է։ Այդ օրվանից Փանոսը դառնում է պարտիզան;

Որոշ ժամանակ անց նրան են միանում նաև իր համախոհներից երկու խիզախ տղաներ, ու երեքով, ամիսներ շարունակ շրջում են գյուղերը և պատժում բոլոր նրանց, ովքեր, ասպատակելով գյուղերը, կողոպտում ու սպանում էին հայ աշխատավորին:

Մի օր լուր են հասցնում, թե Քերիմ բեկը իր բանդիտներով մտել է գյուղ, թալանել, սպանել շատերին, տները վառել, և հիմա էլ գյուղի հրապարակում իր ավազակների հետ նստած, պատրաստվում է քեֆ անել:

Փանոսը գաղտագողի հասնում է գյուղ և աննկատելիորեն հրապարակի տներից մեկի հարթ կտուրի վրա, Քերիմ բեկի դեմ հանդիման, դիրք բռնում։ Սպասում է այնքան ժամանակ, մինչև թալանած ոչխարներից պատրաստած հյութեղ խորովածը տաք-տաք բերում են և առաջին շամփուրը մատուցում Քերիմ բեկին։ Երբ բեկը շուրջը հավաքված քծնողների մաշալլահների տակ, խորովածի առաջին պատառը վերցնում է և տանում բերանը, այդ ակնթարթին Փանոսի գնդակը ծակում է նրա ճակատի ճիշտ կենտրոնը։ Բեկի գլուխն ընկնում է կրծքի վրա։ Ավազակները չհասկանալով, թե բանն ինչ է, թողնելով ամեն ինչ և ավար, և խորոված, խուճապահար փախչում են գյուղից:

Տարիներ անց, երբ Թերլեմեզյանն արդեն յոթանասուն տարեկանի մոտ էր և գտնվում էր մեզ մոտ՝ Հայաստանում, պատահեց հաճելի և հետաքրքիր մի դեպք, որին մասնակից եմ եղել նաև ես:

1934 թվականի ամռանը Աղասի Խանջյանը հանգստանում էր Դիլիջանի իր ամառանոցում։ Մի անգամ, երբ նա քաղաք էր եկել, խնդրեց ինձ այնտեղ բերել Փանոս Թերլեմեզյանին:

Մի կիրակի վարպետն ու ես, առավոտ կանուխ, ուղևորվեցինք դեպի Դիլիջան։ Խանջյանին հանդիպեցինք պարտեզում նստած, ինչ-որ գիրք ընթերցելիս։ Նա հագել էր իր սովորական ռուսական սպիտակ շապիկը և ուսերին գցել ամառային մի թեթև վերարկու։ Նրա ձեռքին մենք տեսանք Հայնրիխ Հայնեի հայերեն թարգմանությամբ նոր լույս տեսած բանաստեղծությունների գիրքը:

Խանջյանը բարեձև էր իր արտաքինով, համաչափ իր կազմվածքով, ուներ ամուր և ռիթմիկ քայլվածք, կտրուկ շարժումներ։ Առանձնապես հետաքրքիր էր սև ու խիտ մազերով նրա գլուխը։ Դեմքի ընդգծված այտոսկրերը, կարճ ու թավ բեղերը, կկոցած աչքերի խորաթափանց հայացքը առանձին հմայք էին պարգևում նրան։ Խոսում էր հանդարտ, խոհուն։ Չնայած իր երիտասարդ հասակին, կուտակել էր մտավոր գանձերի մի անսպառ պաշար, որին հասնելու համար, երևի, ուրիշներից պահանջվեին տասնյակ տարիներ։ Ամենից ուժեղ տպավորությունը խոսակիցը ստանում էր նրա ծիծաղից՝ լիաթոք, բարձր, հնչեղ ու զրնգուն ծիծաղից, ինչքա՜ն կենսախնդություն կար նրա մեջ…

Խանջյանը շատ ուրախացավ՝ տեսնելով վարպետին, նա շատ էր սիրում նրան:

Այգում, նստարաններին հենված, սկսվեց աշխույժ մի զրույց՝ առողջության մասին հարցուփորձ, կատակներ, անցյալի հուշեր, առօրյա խնդիրներ և այլն։ Փանոսը կարծես վերածնվել էր, առույգացել, ու ոգևորված պատմում էր իր կյանքի արկածալի դեպքերից:

Ճաշից հետո Խանջյանը առաջարկեց կրակել և, դառնալով Թերլեմեզյանին, ասաց.

— Ասում են դու եղել ես հմուտ և վարպետ կրակող, սնայպեր, ապա փորձիր, տեսնենք:

Եվ քսանհինգ քայլ հեռավորության վրա տեղավորելով պահածոյի թիթեղյա տուփը, հրացանը պարզեց Փանոսին, ասելով՝

— Դե, վերցրու, տեսնենք:

Թերլեմեզյանը քմծիծաղով պատասխանեց.

— Ես ի՞նչ կրակող եմ, ջանըմ, դյուք ջահել եք, առաջ դյուք կրակեք։

Առաջինը կրակեց Խանջյանը, նրա գնդակը անցավ տուփի կողքով, Փանոսը հումորով ասաց.

— Մեր քարտուղար աղվոր կրակող կերևա,— և դառնալով ինձ,— հիմա դյու կրակի, տեսնենք:

Հերթն իմն էր։ Կրակեցի։ Թիթեղյա տուփը երևի քթի տակ ծիծաղեց իմ վրա և քարի վրա մնաց հպարտ կանգնած:

— Էստեղ տվեք հրացանը, սա չոճուխի խաղալիք չէ, ձեր բանը չէ։— Ու դողդոջուն ձեռներով Փանոսը վերցրեց հրացանը, գտավ հարմար տեղ, հենեց քարին, սպասեց այնքան ժամանակ, որ ակնթարթը որսա, ինչպես կտավի առաջ, և ճիշտ ժամանակին կրակեց:

Տուփը գլորվեց…

— Ասանկ կը կրակեն։— Ասաց և հրացանը հանձնեց Աղասի Խանջյանին:

Փ. Թերլեմեզյանն իր արկածային կյանքով շատ էր նման իտալական վերածննդի հայտնի քանդակագործ, ոսկերիչ և փորագրիչ, խիզախ Բենվենուտո Չելլինիին։ Նա նույնպես եղել էր հռչակավոր սնայպեր։ Ֆլորենցիայի պաշարման ժամանակ նրան նույնպես տանում են թաղամասից թաղամաս և խնդրում անվրեպ կրակոցով ոչնչացնել քաղաքը պաշարած թշնամու' հատկապես հրամկազմի սպաներին:

Փանոսը հայ Բենվենուտոն էր»:

Նյութը` Ք. Ա-ի

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով
Ամենադիտված