Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» 

Այսօր Փանոս Թերլեմեզյանի ծննդյան օրն է

Գիտություն և Մշակույթ

Փանոս Պողոսի Թերլեմեզյանը ծնվել է 1865թ. մարտի 11-ին (երբեմն նշվում է դեկտեմբերի 29-ին, մարտի 3-ին) Վանում: Սովորել է Վանի Կեդրոնական վարժարանում (1881—86): Սուլթան Համիդի բռնությունների դեմ ակտիվորեն պայքարելու համար հետապնդվել է, հեռակա դատվել և պատժից) տես` «Թերլեմեզյանն առաջնակարգ սնայպեր էր», «Թերլեմեզ թուրքերեն նշանակում է «չքրտնող». Փանոս Թերլեմեզյանի մասին» խուսափելու համար մեկնել է Թիֆլիս: 1895—97-ին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստը խրախուսող ընկերության դպրոցում: 1897-ին թուրքական կառավարության պահանջով ձերբակալվել է և աքսորվել Իրան, որտեղից մեկնել է Փարիզ: 1899—1904-ին սովորել է ժյուլիան ակադեմիայում: Ուսման տարիներին ստեղծել է «Բանվորուհին ջրհորի մոտ» պատկերը (1903), Փարիզի բանվորական թաղամասի և Լամանշի շրջակայքի բնանկարներ: 1904-ին վերադառնալով Հայաստան՝ Թերլեմեզըանը ստեղծագործական բեղմնավոր շրջան է ապրել: «Սանահինի վանքի գավիթը» (1904) Մյունխենի համաեվրոպական ցուցահանդեսում արժանացել է ոսկե մեդալի: 1908-ին մեկնել է Փարիզ, ուր բազմաթիվ այլ գործերի հետ ստեղծել է Ա. Շիրվանզադեի դիմանկարը (1908): 1910—12-ին ապրել է Կ. Պոլսում, մտերմացել Կոմիտասի, Դ. Վարուժանի, Սիամանթոյի, Ե. Օտյանի և ուրիշների հետ: 1913—14-ին Վանում նկարել է բնապատկերներ (պահպանվել է «Վանա լիճը և Սիփան սարը Կտուց կղզուց», 1915, կտավը): Որպես ղեկավար մասնակցել է վանի ինքնապաշտպանության կռիվներին: 1915-ին արևմտահայության զանգվածների հետ գաղթել է Անդրկովկաս:

1916-ին Թիֆլիսում կազմակերպել է Հայ արվեստագետների միությունը (նախագահ՝ Ե. Թադևոսյան), իսկ 1917-ին Ռոստովում՝ Հայ արվեստագետների միության մասնաճյուղը: 1919—22-ին եղել է Կ. Պոլսում, Իտալիայում, Ֆրանսիայամ, ստեղծել բնանկարներ: 1923-ին մեկնել է Ամերիկա, մի քանի տարբերակով նկարել «Նիագարայի ջրվեժը» (1923), Ֆրեզնոյի (1925), Կալիֆոռնիայի (1926), Խաղաղ օվկիանոսի ափերի տեսարաններ, ինչպես նաև Հ. Աբելյանի, Հ. Ջարիֆյանի և ուրիշ մտավորականների դիմանկարներ: 1924-ին Ամերիկայում կտակ է ձևակերպել՝ իր մահից հետո դրամական և նյութական ողջ ունեցվածքը նվիրելով Հայաստանի թանգարանին: 1928-ին վերադարձել է Սովետական Հայաստան, նվիրվել հայ սովետական արվեստի կազմավորմանն ու զարգացմանը: Նույն թվականին Երևանում կազմակերպվել է նրա անհատական ցուցահանդեսը: Թերլեմեզըանը ընդունվել է Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի (ԱԽՌՌ) շարքերը: 1928—31-ին ստեղծագործական շրջագայություններ է կատարել դեպի Գորիս, Ղափան, Տաթև, Ձորագէս, Ալավերդի, նկարել արդ. թեմաներով պատկերներ, բնանկարներ («Տաթևի վանքը», «Դավանի պղնձաձուլարանը», «Գորիսի ընդհանուր տեսարանը», «Արյունոտ ժայռը Տաթևում», բոլորը՝ 1929, «Զորագետը», 1930, «Զորագէսը», «Ալավերդին»՝ զանազան տարբերակներով, 1931, «Հաղպատի լեռը», 1931) և դիմանկարներ: Այդ շրջանում և հետագայում կատարված Հ. Աճառյանի, Ա. Իսահակյանի, Ռ. Մելիքյանի, Ա. Վշւոունու, Ա. Բակունցի, Ե. Լալայանի դիմանկարները հայ իրականության մեջ ռեալիստական դիմանկարի ավանդույթների հետագա զարգացման արտահայտություններ են: 1932—40-ին ստեղծված Երևանի («Արարատը առավոտյան», «Արագածը ձմռանը», «Աշնանային օր», «Երևանը գարնանը», բոլորը՝ 1933, «Աշունը հին Երևանում», 1935, «Հին և նոր Երևանը ձյունի տակ», 1937) և Սևանի («Սևանի ափերը», 1937, «Սևանի կղզին», 1937) շրջակայքը պատկերող աշխատանքներին բնորոշ է քնարական ջերմությունը՝ նուրբ երանգավորումն ու երփնագրի թարմությունը: Սովետական Հայաստանի կառավարությունը Թերլեմեզյանի անունով է կոչել Երևանի գեղարվեստական ուսումնարանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով
Ամենադիտված