Հս. Կորեան անջատել է Հրվ. Կորեայի հետ Կարմիր խաչի «թեժ գիծը»
Աշխարհ
Հյուսիսային Կորեան դադարեցրել է Հարավային Կորեայի հետ կնքած Կարմիր խաչի «թեժ գծի» պայմանագրերը. երկուշաբթի օրը հայտնել է Հարավային Կորեայի միավորման հարցերով նախարար Կիմ Հո Նենը. գրում է Интерфкас-ը:
«Մենք զանգահարել ենք նրանց, սակայն պատասխան չենք ստացել»,-ասել է նախարարը և հավելել, որ գիծն ամենօրյա հսկողության տակ է:
Ավելի վաղ ԿԺԴՀ-ն Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի նկատմամբ այլ սպառնալիքներից զատ զգուշացրել էր, որ կանջատի այդ գիծը, եթե չդադարեցվեն ներկայումս ընթացող ամերիկա-կորեական ռազմական զորավարժությունները:
Անցյալ ուրբաթ ԿԺԴՀ-ն հրաժարվել էր Հարավային Կորեայի հետ կնքած չհարձակման մասին բոլոր պայմանագրերից:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)